ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկախ կազմակերպությունները մեղադրում են Ադրբեջանին մարդու իրավունքների խախտումների համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

infoteka24.ru-ն գրում է, որ անկախ կազմակերպությունները Ադրբեջանին մեղադրում են մարդու իրավունքների խախտումների մեջ: Ընդդիմության առաջնորդ Ագիլ Հումբատովը քննադատել էր Ադրբեջանի կառավարությանը համաճարակի բռնկման ժամանակ մարդկանց համարժեք աջակցություն չտրամադրելու համար: Հաջորդ օրը նրան բռնի ուժով տեղափոխել էին հոգեբուժարան: Ավելի ուշ, շրջանի դատարանը ազատ էր արձակել նրան, բայց հաջորդ օրը նա բռնի ուժով կրկին վերադարձվել էր:

Իլհամ Ալիևը սիրում է ներկայանալ որպես մեծ զորահրամանատար, բայց իր երկրում հրապարակավ չի հակադարձում իրեն քննադատողներին:

Գումբատովի ընդդիմադիր կուսակցության համակիրներից Ալիզալին Սալաևը նույնպես դժգոհ էր երկրում տիրող իրավիճակից: Նա ձերբակալվել էր 2020 թվականի հունվարին:

Human Rights Watch-ը գրում է, որ Ադրբեջանում խոշտանգումների պրակտիկան «շարունակվում է անպատիժ գործել»: Ըստ այդ կազմակերպության` հավաստի մեղադրական տվյալներ կան կապված 2020 թվականի փետրվարին կայացած ընտրությունների հետ, բացի դա, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ Հայաստանի դեմ պատերազմում օգտագործել է արգելված կասետային զինամթերք: Լիբիայից և Իրաքից հետո միասին Ադրբեջանը մամուլի ազատության վարկանիշում 180-167-րդ տեղում է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular