ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիս 19)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Քուվեյթ՝ Անկախության օր, ԱՄՆ՝ Ստրուկների ազատության օր, Տրինիդադ և Տոբագո՝ Աշխատանքի օր, Ալժիր՝ Հեղափոխության օր, Մերձդնեստրյան հանրապետություն՝ Բենդերյան ողբերգության զոհերի հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1920 – Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը, գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորել նրա ընկեր Խան Մահմադովին` Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության հիմնադրին:

1936 - վախճանվել է ֆիզիկոս-տեսաբան, ակադեմիկոս Ռուդոլֆ Մուրադյանը:

1996 – վախճանվել է հայազգի ֆիզիկոս, գյուտարար, Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի ստեղծողներից մեկը հանդիսացող Մայքլ Տեր-Պողոսյանը:

2001 - վախճանվել է արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը:

2003 - վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Ազգային ժողովին է ներկայացրել կառավարության գործունեության քառամյա ծրագիրը՝ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի և «Ազգային միաբանության» պատգամավորների բացակայությամբ:

2005 - ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Գլխավոր Ասամբլեան միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, իսկ նահանգի կրթության հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանության բազմակողմանի ուսումնասիրման ծրագիրը:

- կայացել են ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունները, որտեղ ամենաշատ ձայներ է ստացել Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։

2006 - Նորքի անտառում մեծ հրդեհ է բռնկվել: Այրվել է մոտ տասը հեկտար տարածք:

2007 - կայացել են ԼՂՀ նախագահի ընտրություններ, որտեղ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը։

2008 - Դալմայի այգիների հողօգտագործողներից Սամվել Մանուկյանը ինքնահրկիզման փորձ է կատարել Հանրապետության հրապարակում:

2014 - «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթի ժամանակ 7 քաղաքացի բերման է ենթարկվել(«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է, որ վերացվեն կարմիր գծերով վճարովի ավտոկայանատեղերը, հինգ անգամ կրճատվեն տեսախցիկների և արագաչափերի գրանցած խախտումների համար տուգանքները և չեղյալ համարվեն մինչ այժմ սահմանված տուգանքները)։

2015 - Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը ընդդեմ հոսանքի թանկացման։

2018 - Ազգային ժողովը համաձայնություն է տվել Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու Գլխավոր դատախազի միջնորդությանը:

2019 - Արդարադատության նախարար է նշանակվել Ռուստամ Բադասյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

240 մ.թ.ա. - հույն գիտնական Էրատոսֆեն Կիրենացին առաջին անգամ հաշվարկել է երկրագնդի պարագիծը:

1097 – Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները գրավել են Նիկիա քաղաքը:

1623 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր գիտնական, փիլիսոփա, ֆիզիկոս և մաթեմատիկոս Բլեզ Պասկալը:

1762 - Ռուսական կայսրությունը խաղաղության պայմանագիր է կնքել Պրուսիայի հետ:

1970 - Ֆրանսիայում չեղյալ է հայտարարվել ժառանգական ազնվականությունը:

1976 - Կիրխգեյմի ճակատամարտում ավստրիացիները ջախջախել են ֆրանսիացիներին:

1809 - Բորգորի սեյմը հաստատել է Ֆինլանդիայի կազմավորումը և նրա մտնելը Ռուսական կայսրության կազմ ինքնավարության տեսքով:

1807 – 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Աթենքի մոտ տեղի ունեցած ծովային ճակատամարտում ռուսական բանակը ջախջախել է թուրքական բանակին:

1829 - Սեր Ռոբերտ Պիլը հիմնադրել է Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանությունը:

1846 – ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում տեղի է ունեցել բեյսբոլի առաջին խաղը:

1862 - ստրկատիրությունը արգելվել է ԱՄՆ-ի ամբողջ տարածքում:

1920 - ԽՍՀՄ Սովնարկոմը ստեղծել է Համառուսաստանյան հատուկ հանձնաժողով անգրագիտության վերացման համար:

1945 - ծնվել է Սերբիայի Հանրապետության առաջին նախագահ Ռադովան Կարաջիչը, որը Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալի կողմից դատապարտվել է ցմահ բանտարկության:

1961 - հայտարարվել է Քուվեյթի անկախությունը:

1991 - ավարտվել է խորհրդային զորքերի դուրս բերումը Հունգարիայից:

1992 - Մոլդովայի կանոնավոր բանակի գործողություններով Բանդերի քաղաքի վրա սկսվել է Մերձդնեստրյան հակամարտությունը:

2006 – թողարկվել է «Rome: Total War: Alexander» համակարգչային խաղը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular