ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրանի նախագահական ընտրությունների հաղթողի անունն արդեն հայտնի է». Ռոհանի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ արդեն հայտնի է, թե ով է հաղթել երեկ անցկացված նախագահական ընտրություններում: Նա շնորհավորել է հաղթողին, սակայն չի բացահայտել նրա անունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշենք՝ ուրբաթ Իրանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Երկու թեկնածու արդեն շնորհավորել են դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ ժողովրդի ընտրած թեկնածուին: Քանի որ այդ մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել, ես մի փոքր հետաձգելու եմ պաշտոնական շնորհավորանքները՝ հաշվի առնելով օրենքը: Հասկանալի է, թե ով է ստացել անհրաժեշտ քանակի ձայներ», - ասել է Ռոհանին՝ հույս հայտնելով, որ 45 օրից հաղթողը կստանձնի նախագահի պարտականությունները:

Հիշեցնենք՝ ի սկզբանե 7 թեկնածու է մրցել Իրանի ղեկավարի պաշտոնի համար, բայց նրանցից 3-ը հետ էին վերցրել իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվել է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիի, 2 այլ պահպանողական քաղաքական գործիչների՝ Ընդունված որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի և Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հոսեյն Ղազիզադե Հաշեմիի, ինչպես նաև ռեֆորմատոր և Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի միջև:

Գործող նախագահ Հասան Ռոհանին չի մասնակցել ընտրություններին, քանի որ այլևս չէր կարող իր թեկնածությունն առաջադրել:

Փորձագետները կարծում են, որ հաղթանակ կտանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին, որին սատարում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular