ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրությունների արդյունքներից հետո պետք է անցնել խաղաղ աշխատանքի. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
2018թ.-ից Հայաստանը նման է եռացող կաթսայի, երկրորդ համապետական ընտրությունը, Երեւանի քաղաքապետի մեկ ընտրություն, կորոնավարակ, պատերազմ, հազարավոր զոհեր ու վիրավորներ, կորցված տարածքներ, տարածաշրջանի մշուշոտ ապագա:

Պետք չէ պայծառատես լինել՝ հասկանալու համար, որ այսպիսի բեւեռացված հասարակություն ունենալը ոչ մի լավ տեղ չի տանում, մարդիկ իրար համարում են դավաճաններ, հայհոյանքը դարձել է սովորական բան, ու կան կանխատեսումներ, որ արդեն հունիսի 21-ից հնարավոր է կրքերի թեժացում՝ ընդհուպ մինչեւ բախումներ: Նույնիսկ ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց, որով կոչ արեց իր քաղաքացիներին մոտական երկու շաբաթներին զերծ մնալ Հայաստան այցելելուց կամ մասսայական կուտակումների վայրերում զբոսնելուց:

Մեզանից յուրաքանչյուրն ունի տարբեր քաղաքական հայացքներ. ընտրութունները հենց դրա համար են, որ կուտակցված էներգիան պարպվի, մարդիկ վերադառնան բնականոն կյանքին ու սկսեն երկիրը շենացնել։ Մեկ տարի եւս իրարանցում ու ցնցումներ՝ բաց կթողնենք ինքներս մեզ վերգտնելու, նորից ուժեղ ու կազմակերպված պետություն դառնալու շանսը:

Միասնականություն մեզ պետք է առավել, քան երբեւէ:

Այս օրերին մեզ տեղեկություններ են հասնում, որ ընտրապայքարին մասնակցող մի քանի ուժեր գիտակցում են միասնականության քայլի կարեւորությունը ու պատրաստվում են ընտրությունների ավարտից հետո նման կոչերով հանդես գալ, բայց նաեւ գիտակցում են, որ հետընտրական պրոցեսներն իսկապես կարող են վտանգավոր լինել, եւ դեռ չեն բարձրաձայնում նման մտադրությունների մասին:

Պատմությունը հետաքրքիր բան է. երբ երկու ուժ երկար ժամանակ իրար դեմ են պայքարում, ապա գալիս ու հաղթում է երրորդ մի ուժ, ուստի թե՛ ապագա հաղթողը, թե՛ ապագա պարտվողը կամ պարտվողները պարտավոր են հանուն մեր երկրի ապագայի հունիսի 21-ից մի կողմ դնել սեւեր ու սպիտակներ, դավաճաններ ու հայրենատերեր կործանարար գաղափարախոսություններն ու նայեն առաջ: Մեր հայրենիքը վեր է բոլորիցս, բոլորիս հայացքներից ու այսրոպեական շահերից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular