ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունիսի 19

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք, ընդ որում՝ նույնիսկ նախկինում անբարեհամբույր տրամադրված մարդկանց մոտեցում գտնելու համար հատուկ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Կկարողանաք կարգավորել հին կոնֆլիկտները, որոշ Խոյեր մրցակիցներին համախոհներ կդարձնեն:

Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված ճիշտ որոշումներ ընդունելու հնարավորություն կունենաք: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ: Դուք զգույշ կլինեք ֆինանսական հարցերում, և դա պարզապես հրաշալի է. այդպես կկարողանաք խուսափել և՛ ոչ շահեկան գնումներից, և՛ չարդարացված ծախսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է շփումների համար: Հատկապես լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները: Կարող եք քննարկել ամենաբարդ հարցերը: Ամենայն հավանականությամբ որոշում կընդունեք, որը բոլորին դուր կգա: Շատ Ցուլեր աշխատանքի հետ կապված անսպասելի լավ գաղափարներ կունենան: Չի բացառվում՝ պատասխաններ գտնեք վերջին շրջանում փակուղու առաջ կանգնեցրած հարցերին:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Հեշտությամբ լեզու կգտնեք հարազատների հետ, նրանց հետ միասին կպայմանավորվեք համատեղ գործողությունների, ընդհանուր ծրագրերի իրագործման մասին: Վառ կարտահայտվեն ձեր առաջատարի հատկանիշները, շատերին կհաջողվի ոգեշնչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Զգույշ գործեք: Արժե ուշադրություն դարձնել մանրուքներին. դա թույլ կտա խուսափել սխալներից, թյուրիմացություններից ու դատարկ վեճերից: Հավանական են համագործակցության առաջարկներ: Պատասխանի հարցում մի շտապեք, ամեն ինչի մասին մտածելու համար ինքներդ ձեզ ժամանակ տվեք: Դուք կարող եք անսպասելի, բայց ճիշտ եզրահանգումների գալ:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Շատ Երկվորյակներ կհասկանան՝ ինչպես ուրախացնել սիրելիին ու բաց չեն թողնի նման հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք շատ բանի պատրաստ կլինեք, կկարողանաք արագ հաջողության հասնել: Շատ Խեցգետիններ հնարավորություն կունենան լուծել վերջին շրջանում իրենց կյանքը լրջորեն բարդացնող խնդիրները: Դրանցից գլուխ հանելուց հետո նշանի ներկայացուցիչները թեթևացած շունչ կքաշեն: Հնարավոր են հեռվից լավ լուրեր, առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա:

Հավանական են հաճելի հանդիպումներ հին ծանոթների հետ: Նրանց հետ լեզու գտնելը զարմանալիորեն հեշտ կլինի, կթվա, թե շփման մեջ երկարատև ընդմիջում չի էլ եղել: Հավանական են անսպասելի այցեր. դուք շատ ուրախ կլինեք դրանց համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լավ գաղափարների օր է: Հաճախ դրանք լրիվ անսպասելի կլինեն շրջապատողների համար, կստիպեն նրանց խուճապի մատնվել: Բայց կգտնվեն նաև մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը: Դուք հեշտությամբ հուսալի համախոհներ կգտնեք: Կարող եք ստանձնել բարդ առաջադրանքները, որոնք սպասվածից արագ կլուծեք:

Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր: Չի բացառվում վերադարձնեն հին պարտքերը, այնքան հին, որ արդեն նույնիսկ մոռացել էիք դրանց մասին: Սիրելիի հետ կարևոր զրույցը ամենահաճելի տպավորությունը կթողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է շփումների համար: Հավանական են հետաքրքիր հանդիպումներ, որոշ Կույսեր կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ են լսել: Շատերը կուզենան ձեզ հետ ընկերանալ, չի բացառվում հարաբերությունների սկիզբը, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Առօրյա գործերն այսօր ավելի ձանձրալի կլինեն, կուզենաք նոր բան ստանձնել: Բայց արժե նախ ավարտել նախկինում սկսածը: Միայն այդպես կկարողանաք խուսափել քաոսից, որը շուտով կսկսեր նաև շուրջը բոլորին նյարդայնացնել: Օգտակար կլինի ուսման վրա կենտրոնանալը, որում կարող եք նշանակալի հաջողությունների հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգիստ օր է, որը հարմար է ուժերը վերականգնելու համար: Եթե կարող եք բոլոր գործերը հետաձգել ու դադար տալ, հենց այդպես էլ արժե վարվել: Փոքրիկ դադարից հետո դուք ձեզ ավելի առույգ կզգաք: Հնարավոր են չծրագրված ուղևորություններ, որոնք բազում դրական հույզեր կպարգևեն, կոգեշնչեն:

Հաջող գնումներ անելու շանս կա: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք օգտակար կլինեն ձեզ ու կուրախացնեն մտերիմներին, դրա հետ միասին գումարն էլ զուր չեք ծախսի, չեք էլ խնայի այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա: Նման մոտեցումը շրջապատողներին շատ դուր կգա, շատերը կհետևեն ձեր օրինակին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը հագեցած ու հետաքրքիր կլինի: Այդ հատվածում շատ բան կհասցնեք անել, եթե վճռական գործեք, չհետաձգեք կարևոր խնդիրների լուծումը: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, ձեզ կհաջողվի լուրջ հարցերը կառուցողական և առանց ավելորդ հույզերի քննարկել:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատ չի դասավորվի: Բայց այդ հատվածում իրադարձությունները ավելի դանդաղ կզարգանան, այնպես որ՝ արժե համբերությամբ զինվել: Աշխատեք սրտին մոտ չընդունել այն, ինչ ձեզանից կախված չէ: Իրերին փիլիսոփայորեն նայեք, և դա շատ բան կհեշտացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Դուք ոչ մի տեղ չեք շտապի, բայց կհասցնեք ամենն, ինչ ծրագրել էիք և նույնիսկ ավելին: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնցից կօգտվեք վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Հնարավորություն կունենաք կարգավորելու հին տարաձայնությունները, հաշտվելու մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Հաճախ դրա համար պիտի նախաձեռնող լինեք:

Հնարավոր են դրական փոփոխություններ սիրային հարաբերություններում: Դուք բաց չեք թողնի սիրելիին ուրախացնելու հնարավորությունը, և նման քայլը շատ տեղին կլինի: Շատ տարաձայնություններ կարելի է անցյալում թողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հազիվ թե նշանավորվի մեծ իրադարձություններով ու հաղթանակներով, բայց ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Կարող եք վերադառնալ ավելի վաղ սկսած գործերին: Հիմա դուք անպայման ավարտին կհասցնեք դրանք: Կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ դրանց հույսը չունեիք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ֆինանսների և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Դուք ռիսկի չեք դիմի այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա, բայց գումար աշխատելու ձեր շանսն էլ բաց չեք թողնի: Շատ Այծեղջյուրներ շրջապատողներին հաճելիորեն կզարմացնեն իրենց գործարար ունակություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հաճելի ու թեթև կլինի, ոգեշնչող իրադարձություններով լի: Այդ հատվածը հաջող զուգադիպություններ է խոստանում, որոնցից ճարպկորեն կօգտվեք: Հավանական են հաճելի ծանոթություններ, որոշ Ջրհոսներ կընկերանան մարդկանց հետ, որոնք նախկինում բազմիցս գրավել են նրանց ուշադրությունը: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է միապաղաղ գործերի համար ու թույլ կտա ավարտին հասցնել այն, ինչ ավելի վաղ էիք սկսել: Նույնիսկ եթե ստիպված լինեք երկար աշխատել, հոգնածություն չեք զգա: Էներգիան ամեն ինչին կհերիքի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է: Այն հարմար է բարդ գործեր ստանձնելու համար: Դուք արագ ավարտին կհասցնեք սկսածը: Նշանի շատ ներկայացուցիչներ գլուխ կհանեն նրանից, ինչն առաջ չէր ստացվում: Հաճախ նպատակին կտանեն հենց այն ուղիները, որոնք ինքնուրույն կգտնեք, իսկ ուրիշի օրինակին հետևելու փորձերը անհաջող կլինեն:

Արժե ընտրողաբար մոտենալ շփումներին, լավ է խուսափեք այն մարդկանց հետ կապերից, որոնց պատճառով նախկինում դժվարություններ են ծագել: Մի շտապեք կիսվել ձեր գաղափարներով ու ծրագրերով, նախ ամեն ինչ ինքնուրույն մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular