ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուսով եմ, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը հասկանում է՝ հիմնական խնդիրը ոչ թե ազատության կարգախոսներն են, այլ ազգի համախմբումը և երկրի զարգացումը․ ռուսաստանցի վերլուծաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի հետ Tert.am-ը զրուցել է հունիսի 20-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից ստացած իր տպավորությունների վերաբերյալ։ Նա ընտրարշավը դրական է գնահատում։ «Ես դրական եմ համարում ընդդիմության համախմբումը, առաջին հերթին և հենց Ռոբերտ Քոչարյան գործչի շուրջ, որպես փորձառու, կանխատեսելի և պատասխանատու քաղաքական գործչի, որը հակված է Հայաստանում ստեղծել ազգանպաստ խորհրդարան և կառավարություն»,- ասաց նա։

-Պարո՛ն Լեպեխին, մոտեցավ արդեն Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ավարտը։ Ինչպե՞ս կգնահատեք այն, ինչպե՞ս դրսևորեցին իրենց քաղաքական ուժերը։ Ձեր տպավորությամբ՝ որոնք են դրանցից ֆավորիտները։

-Հայաստանում ընտրարշավը շատ դրական եմ գնահատում:

Նախ մարդիկ գնացին փողոցներից դեպի իսկական կուսակցական-քաղաքական դաշտ, այսինքն՝ գերադասեցին կառուցողական մրցակցությունը իշխանությունների հետ հակամարտության գոտիների ընդլայնումից:

Երկրորդ՝ նախընտրական քարոզչության ընթացքում ընդդիմության մի զգալի մասը համախմբվեց: Միևնույն ժամանակ, ես դրական եմ համարում ընդդիմության համախմբումը, առաջին հերթին և հենց Ռոբերտ Քոչարյան գործչի շուրջ, որպես փորձառու, կանխատեսելի և պատասխանատու քաղաքական գործչի, որը հակված է Հայաստանում ստեղծել ազգանպաստ խորհրդարան և կառավարություն:

Երրորդ ՝ նշված քարոզչության ընթացքում ի հայտ եկավ Հայաստանի զարգացման հետագա ուղու հստակությունը: Դա, մասնավորապես, արտահայտվել է վերջերս Եվրասիական փորձագիտական ակումբի գիտական համաժողովի ժամանակ, որի ընթացքում հայ մտավորականների և քաղաքական գործիչների շուրթերից հնչեց «համախմբում, մոբիլիզացիա, արդիականացում» բանաձևը: Հայոց պետականությունը փրկելու համար ազգի համախմբումը սկսվեց «Հայաստան» դաշինքի շուրջ։ Հուսով եմ, որ այն խորհրդարանական ընտրություններից հետո կվերածվի ազգի մոբիլիզացիայի, որպեսզի այնուհետև ապահովի Հայաստանի Հանրապետության արդիականացված զարգացումը:

-Ի՞նչ եք կարծում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի՞ հաղթանակի հնարավորություն ընտրություններում։ Ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը։

-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի արդյունքում կարող է ձայների մեծամասնությունը ստանալ, թեկուզ միայն այն պատճառով, որ նրա մարդիկ այսօր վերահսկում են ընտրական հանձնաժողովների մեծամասնությունը: Բայց դա դժվար թե նշանակի հաղթանակ: Ի վերջո, կարևոր է, որ նոր խորհրդարանի ձևավորումը հանգեցնի առողջ կառավարության ձևավորմանը: Սակայն այսօր ոչ ոք չգիտի, թե ինչպես կվարվեն, օրինակ՝ «Բարգավաճ Հայաստանը» և մանդատներ ստացող մյուս կուսակցություններն ու դաշինքները: Հնարավոր է, որ նրանք չսատարեն «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության թեկնածուին:

-Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է ընտրելու ՀՀ քաղաքացին, ի՞նչն է այս ընտրություններում նրա համար կարևոր։

-Հայ հասարակությունը հասունանում է: Այսինքն՝ 2018-ին «Սորոսի» խոստումներով խաբված ընտրողների մի զգալի մասը ավելի ու ավելի է գիտակցում ներկայիս կառավարության արևմտամետ կուրսի վնասակարությունը: Եվ սա առաջին քայլն է դեպի պոպուլիստներին աջակցելուց դեպի այն քաղաքական գործիչներին աջակցելը, ովքեր ի վիճակի են ամբողջ ճանապարհը գնալ՝ պահպանելու հայկական պետականությունը և դիմակայելու այն ուժերին, որոնց պատճառով անցյալ աշնանը հայերը գրեթե կորցրեցին Արցախը:

Հուսով եմ, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը հասկանում է, որ այսօր ՀՀ հիմնական խնդիրը ոչ թե ազատության կարգախոսներն են, ոչ թե ժողովրդավարության և եվրոպական ինտեգրման թեմայի դեմագոգիան է, այլ ազգի համախմբումը և երկրի զարգացումը:

-Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ։

-Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում ընտրությունների վերաբերյալ շատ պարզ է․ կաջակցի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular