ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանենք ամեն ինչ ակնկալիքներն արդարացնելու համար եւ միասին կկառուցենք Հայաստանը, որի մասին երազում ենք. Ռոբերտ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանենք ամեն ինչ ակնկալիքներն արդարացնելու համար եւ միասին կկառուցենք Հայաստանը, որի մասին երազում ենք: Այդ մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում դաշինքի հանրահավաքի ժամանակ:

Հիշեցնեմ ձեզ: Երբ դատարանի առջեւ հավաքվել էին իմ կողմնակիցները, հակառակորդներն ասում էին՝ «պիցցայակերներն են եկել»: Այժմ նայում եւ մտածում եմ, որ Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ Հարավային Կովկասում կա բավականաչափ պիցցա այսքան ժողովրդին կերակրելու համար:

Այսօր քարոզարշավի վերջին օրն է: Իմ գործընկերներն արդեն ասել են, որ մենք եղել են բոլոր մարզերում, քաղաքներում, բազմաթիվ գյուղերում: Այժմ մենք ավելի լավ գիտենք՝ ինչպես եք դուք ապրում, ինչի կարիքն ունեք, ինչպիսի խնդիրներ են ծառացած մեր երկրի առջեւ: Ես երախտապարտ եմ ձեզ, ովքեր հանդիպել են մեզ հետ, օգնել ավելի լավ հասկանալ՝ ինչ է կատարվում եւ ոգեշնչել են մեզ պայքարում: Շնոհրակալություն ձեզ: Սակայն կարեւոր է փաստել՝ մենք սկսել ենք քարոզարշավով, կավարտենք հաղթանակած քայլերթով:

Սակայն մենք նաեւ հասկացել ենք, որ սա իշխանության համար պայքար չէ: Սա պայքար է ժողովրդին պետականությունը վերադարձնելու համար: Երկրի առջեւ ծառացած է 4 հիմնական խնդիր. 1. երկրի պաշտպանությունն ու սահմանների վերադարձը, 2. Ղարաբաղի ապագան, 3. տնտեսական վիճակը, գործազրկությունը, աղքատությունն ու միգրացիան, 4. Ներքաղաքական գերլարված մթնոլորտը, ատելությունը: Եւ այս իշխանությունն իր վիճակի չէ լուծել այդ խնդիրները, քանի որ նրանք ինքներն են ստեղծել այդ խնդիրներն ու սնվում են դրանցով առ այսօր: Սա ընտրություն է տնտեսական աճի եւ խորացված տնտեսական ճգնաժամի միջեւ, ընտրություն է հանդուրժողականության եւ ատելության միջեւ: Մենք մերժում ենք բոլոր երեւույթները, որոնք հանգեցրել են այս տխուր իրավիճակին:

Մենք այն թիմն ենք, որն ի տարբերություն ներկայիս քաղաքական ղեկավարության՝ ունի փորձ, գիտելիքներ, վճռականություն եւ կամք: Այսօր քաղաքական վերնախավը պիտանի է միայն վատ օրինակ լինելու համար: Վստահեք մեզ, տվեք մեզ հնարավորություն պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար, առաջ մղել այն բոլոր ուղղություններով, վերականգնել բանակի հզորությունն ու վերածնել տնտեսությունը, լինել կառավարություն, ղեկավարություն, վարչապետ, անվանեք ինչպես ցանկանում եք, բոլոր, ոչ միայն «յուրայինների» համար: Դա մեր նպատակն է:

Այսպիսով՝ հունիսի 20-ին համար 24-ը: Բոլորս միասին պայքարում ենք մեր ձայնի համար: Սակայն ոչ միայն քվեարկության ժամանակ, այլ նաեւ դրանից հետո՝ ապահովելու հերթապահություն ամբողջ գիշեր, որպեսզի չգողանան մեր ձայները, քանի որ այդ սրիկաներն ընդունակ են ամեն ինչի:

Բոլորս միասին դեպի ուժեղ Հայաստան: Ամեն ինչ լավ կլինի»,-խոստացել է Ռոբերտ Քոչարյանը:

Ելույթից հետո հավաքվածներին երաժշտական կոչով դիմել է հայտնի հայ երգչուհին եւ Քոչարյանի հարսը՝ Սիրուշոն:

Նայելով հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց՝ վարչապետի թեկնածուն նկատել է. «Բեմից այս պատկերը շատ տպավորիչ է: Եւ շատ պարտավորեցնող: Ես անգամ չգիտեմ՝ ինչպես վարվել՝ օր ու գիշեր միայն աշխատել: Կանենք ամեն ինչ, որպեսզի ձեր ակնկալիքներն արդարացնենք եւ միասին կկառուցենք Հայաստանը, որի մասին երազում ենք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular