ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայկական բանակի պահեստազորի գնդապետի նկատմամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել ՀՀ զինված ուժերի պահեստազորի գնդապետ Կորյուն Ղումաշյանի նկատմամբ: Այս մասին ուրբաթ հաղորդել են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Գյանջա քաղաքի ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել Ղումաշյանի դեմ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 120.2.1 («Սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ»), 120.2.7 («Երկու և ավելի անձանց սպանություն»), 120.2.12 («Դիտավորյալ սպանություն ՝ ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքի դրդապատճառով») հոդվածներով: Դատարանի որոշմամբ Ղումաշյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,  նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Վարույթի պատճառ է դարձել Ղումաշյանի տված հարցազրույցը «Նոյան տապան»  երևանյան հրատարակությանը: Դրանում պահեստազորի սպան ասել է, որ իր ղեկավարությամբ Լաչինի (Բերձոր) և Քելբաջարի (Քարվաճառ) շրջաններում ականապատվել է շուրջ 500-600 հա տարածք, որոնք անցյալ տարվա վերջին անցել են Բաքվի վերահսկողության տակ, իսկ  ականների տեղափոխման համար անհրաժեշտ է եղել 17 բեռնատար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Դաշնության հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի նկատմամբ:

2021 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 100.1, 218.1, 228.3, 279.1 և 206.4 հոդվածներով, իսկ գլխավոր դատախազության քննչական վարչությանը հանձնարարվել է հետաքննել գործը: Հայ գործարարների նկատմամբ կալանքն ընտրվել է որպես խափանման միջոց և հայտարարվել միջազգային հետախուզում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular