ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Օնիկ Գասպարյանը նոր հայտարարություն է տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս ծանր հետպատերազմյան ճգնաժամից Հայաստանը և Արցախը կարող են դուրս գալ միայն արհեստավարժ ու ազգանվեր պաշտոնյաներով համալրված կառավարության աշխատանքի շնորհիվ, որը պետք է ղեկավարի փորձառու քաղաքական գործիչ: Համոզված եմ, որ այս իրավիճակում մենք պետք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և բոլոր այն առողջ ուժերին, որոնք պայքարում են գործող իշխանությունների դեմ։ Այս մասին ասված է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձում:

Ուղերձն ամբողջությամբ՝ ստորև․

«Հարգելի հայրենակիցներ,

Իմ զինակից ընկերներ, իշխանությունը ցանկացած գնով պահպանելու մոլուցքը ստիպում է գործող վարչախմբին դիմել ամենակեղտոտ և անբարոյական քայլերի՝ վարկաբեկելով իրենց ապազգային գործունեությանը ընդդիմացող մարդկանց։

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ պատերազմի ժամանակ վարչապետի դերը կատարող անձը և իր թիմակիցները ՀՀ կառավարությունում դիտորդի կարգավիճակ են ունեցել։ Ցանկացած իրավիճակում մեղավորներ են փնտրում՝ իրենց ներկայացնելով անմեղ հրեշտակներ։

Անժխտելի փաստ է, որ պատասխանատվությունից խուսափող ղեկավարը մեծագույն սպառնալիք է պետության համար։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ պատասխանատվությունից չեմ խուսափում և պատրաստ եմ աջակցել պատերազմի արդյունքները քննող հանձնաժողովի աշխատանքներին, սակայն իշխանության ներկայացուցիչները շարունակում են շահարկել պատերազմի թեման՝ քաղաքական միավորներ հավաքելու համար։

Իհարկե, մարդկանց վարկաբեկելու հարցում նրանք մրցակիցներ չունեն, բայց առաջարկում եմ սթափվել, և անհիմն հայտարարություններով չփորձել բոլոր մեղքերը բարդել ռազմական հրամանատարության վրա։ Նրանք ցանկացած գնով ձգտում են ինքնամաքրվել՝ նշանակելով մեղավորներ և փակելով պատմության այս ողբերգական էջը, շարունակել վայելել իշխանության բարիքները։

Մեր զոհված զինակից ընկերների թափված արյունը զրկել է մեզ ինքնապաշտպանվելու բարոյական իրավունքից, բայց չափերը պետք չէ անցնել։

Օբյեկտիվ քննությունը ցույց կտա բոլորիս մեղավորության աստիճանը։ Ինչ վերաբերում է իմ քաղաքական հայացքներին՝ Ես 18 տարեկանից իմ կյանքը նվիրել եմ հայրենիքի պաշտպանությանը և ոչինչ չեմ խնայել թշնամու դեմ պայքար մղելիս: Երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել և, ըստ էության, ինձ համար տարբերություն չի եղել թե ով է ներկայացնում իշխանությունը:

Սակայն այսօրվա գործող իշխանությունների ապազգային գործունեությունը ստիպեց, որ պայքարեմ նրանց դեմ՝ պետության կործանման գործընթացը կասեցնելու նպատակով: Ես գտնում եմ, որ այս ծանր հետպատերազմյան ճգնաժամից Հայաստանը և Արցախը կարող են դուրս գալ միայն արհեստավարժ ու ազգանվեր պաշտոնյաներով համալրված կառավարության աշխատանքի շնորհիվ, որը պետք է ղեկավարի փորձառու քաղաքական գործիչ:

Համոզված եմ, որ այս իրավիճակում մենք պետք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և բոլոր այն առողջ ուժերին, որոնք պայքարում են գործող իշխանությունների դեմ», - ասված է Գասպարյանի ուղերձում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular