ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը կարող է հուլիսի 1-ից վերսկսել Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբը քննարկում է հուլիսի 1-ից Թուրքիայի հետ թռիչքները վերսկսելու հնարավորությունը:

Այս մասին գրում է Forbes-ը՝ վկայակոչելով իր սեփական իրազեկ աղբյուրին:

«Հաշվի առնելով հիվանդացության դեպքերի կտրուկ նվազումը երկրում՝ Թուրքիայի հետ բաց հաղորդակցությունն արդեն ավելի անվտանգ է թվում, քանի որ ցուցանիշները կայունացել են», - բացատրել է Forbes-ի աղբյուրը:

Նա մանրամասնել է՝ ներկայում քննարկվում է շաբաթական 7 չվերթի հնարավոր բացումը, բայց հայտնի չէ՝ միայն «Աերոֆլոտ»-ը, թե մի քանի այլ ընկերություններ ևս օդային փոխադրումներ կիրականացնեն:

Նշվում է, որ վերջնական որոշում դեռ կայացված չէ:

Հիշեցնենք՝ ապրիլի 15-ից Ռուսաստանը սահմանափակ ավիահաղորդակցություն ունի Թուրքիայի հետ՝ անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պատճառով: Մայիսի վերջին կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտարարել էր սահմանափակումների՝ մինչև հունիսի 21-ը երկարացման մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular