ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի կառավարումն ավարտվում է անփառունակ կերպով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն իշխանության եկան ժողովրդական շարժման ալիքի վրա, բազմապիսի խոստումներ տալով, և հեռանում են գլխահակ, ամոթով, ձախողված։ Ընտրություններից երկու օր առաջ կարելի է արձանագրել, որ Փաշինյանը երեք տարում ձախողեց Արցախի հարցը, յոթ շրջան նվիրեց Ադրբեջանին՝ հինգ հազար հայ զինվորի կյանքի և հազարավորների հաշմանդամ դառնալու գնով, ոչնչացրեց տնտեսությունը, հիմնովին կազմաքանդեց պետական կառավարման համակարգը, խարխլեց բանակի հիմքերը, ծաղրեց ու կործանեց դիվանագիտական կորպուսը, փչացրեց հարաբերությունները թե՛ Արևմուտքի, թե՛ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ու հարևան Իրանի հետ։

Չկա որևէ ասպարեզ, որտեղ այս իշխանությունը ձեռքբերում ունենա, բացառապես ձախողումներ են։ Եթե իշխանափոխությունից հետո մարդկանց համոզում էին, որ երիտասարդ ու անփորձ են, դեռ կհասցնեն սովորել, ապա այսօր ակնհայտ է դառնում, որ այս ամենն իրականացվել է մանրակրկիտ կազմակերպված, հստակ վնասելու մտայնությամբ։ Նիկոլական ժեխն այնպիսի հարված հասցրեց Հայաստանի Հանրապետությանը, որ վերականգնվելու համար տասնամյակներ են հարկավոր, իսկ նրանք դեռ շարունակում են հավակնել իշխանությանը։ Ընդդիմադիր հիմնական ուժերն այսօր մեկ խնդիր ունեն՝ կանխել Նիկոլ Փաշինյանի վերարտադրման հնարավորությունը, Հայաստանում ձևավորել հայրենասեր և արհեստավարժ իշխանություն, թևերը քշտած դուրս բերել երկիրն այս ծանր վիճակից։

Գագիկ Չախոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular