Գիտնականները նշել են՝ որն է կորոնավիրուսի ամենավտանգավոր հիմնամանրէն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇոտլանդացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել՝ որն է կորոնավիրուսի՝ մարդու համար ամենավտագավոր հիմնամանրէն (շտամ)։ Արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ներկա պահին առավել վտանգավոր է համարվում COVID-19-ի հնդկական հիմնամանրէն։
Մինչ հնդկական հիմնամանրէի ի հայտ գալն ամենավտանգավորը համարվում էր բրիտանական հիմնամանրէն, սակայն այժմ փորձը ցույց է տվել, որ հնդկանան հիմնամանրէով՝ «Դելտա» տեսակով վարակվելու դեպքում հոսպիտալացման հավանականությունը երկու անգամ ավելի բարձր է լինում՝ ի տարբերություն COVID-19-ի բրիտանական հիմնամանրէին։
Բացի այդ, հետազոտությունը նաև ցույց է տվել, որ պատվաստանյութերն ավելի լավ են պաշտպանում բրիտանական տեսակից, քան հնդկականից, գրում է medikforum.ru կայքը։