ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Քոչարյանը ամեն կերպ փորձում են ազդել հանրության վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարեն Կարապետյանը վերջերս կոչ է արել հայ ժողովրդին միանալ Ռոբերտ Քոչարյանին և երկիրն այս ծանրագույն վիճակից դուրս բերել: Կոչից երկու օր հետո էլ նա ժամանել է Հայաստան, և հանդիպել է Քոչարյանի հետ, վերջինս էլ ասել է, որ պաշտոն է խոստանում Կարեն Կարապետյանին:

Այս թեմայով զրուցել ենք  քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե այս ամենը ինչով է պայմանավորված քաղաքագետը պատասխանել է․ «Քոչարյանի թիմի այն պլանները, որ իր թիմակիցներին են ներկայացրել՝ հաղթել առաջին փուլում, տապալվել է և դրա համար մենք լսեցինք «Պատիվ ունեմ» դաշինքի այն հայտարարությունը, որ իրենք պատրաստ են «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա կազմել։ Դրա համար Կարեն Կարապետյանին շտապ գործուղել են Երևան, որ փորձեն նաև Կարեն Կարապետյանի համբավն օգտագործել, Ռոբերտ Քոչարյանի արշավին ծառայեցնելու համար: Սա ընդամենը հետևանք է նրա, որ նախատեսված ցուցանիշների առումով սպասելիքները չեն արդարացել»։

Խոսելով հնարավոր քաղաքական բախումների մասին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների կողմից հնչող կարծիքների մասին Անդրեաս Ղուկասյանը ասել է, որ դրա հիմնական մեղավորը այսօրվա վարչապետի պաշտոնակատարն է․ «Դրա համար պարարտ հող է ստեղծում Նիկոլ Փաշինյանը, երբ մուրճով ման է գալիս երկրի քաղաքներում: Առհասարակ, հասարակությանը ահաբեկելու, սպառնալու, քաղաքացիական պատերազմով վախեցնելու միտումը վկայում է, որ և՛ Փաշինյանը, և՛ Քոչարյանը էլեկտորալ առումով ճգնաժամ են ապրում և այն նպատակները, որոնք դրել էին նախընտրական քարոզարշավի առջև, չեն կարողացել կատարել: Նման դեպքերում մնում է արդեն գտնել այսպիսի էպատաժային ձևեր որի միջոցով փորձում են ազդել հանրության վրա»։

Սոնա Գիշյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular