ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրախախտումների մասով մենք ևս ստացել ենք ահազանգեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում նախընտրական քարոզարշավը շուտով կավարտվի։ Արդեն ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով ձերբակալություններ կան։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մոտ 55 անձ է արդեն ներգրավված ընտրակաշառքի գործերով։
 
Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Սոնա Այվազյանի հետ։
 
Հարցին, թե ինչու են կրկին ընտրակաշառքներ բաժանվում իրավապաշտպանը պատասխանել է․ «Մենք էլ ենք ստացել այդպիսի ահազանգեր։ Կարծում եմ պատճառը այն է, որ մարդիկ այնուամենայնիվ փորձում են գնել ձայները։ Նախ, երևի ենթադրում են, որ իրավապահները պատշաճ հետամուտ չեն լինի կամ էլ մտածում են, որ դատարանները որոշում կկայացնեն իրենց օգտին, ոչ թե կդատապարտեն։ Եվ օրենքում դրույթներ ամրագրելով, ընտրակաշառքի համար պատիժները խստացնելով՝ հնարավոր չէ 100 տոկոսով երաշխավորել, որ չի լինելու ընտրակաշառք։ Այն նույն մարդիկ, ովքեր միշտ սովոր են եղել գումար տալ և գումարի հաշվին ստանալ ձայներ, այդ մարդիկ նույնն են մնացել։ Եվ մշակույթն էլ առաձնապես չի փոխվել։ Ճիշտ է, օրենքը խստացվել է, իրավապահները ստացել են հրահանգներ, որ իրականում պատժեն, ոչ թե աչք փակեն, ինչպես նախկինում էր, բայց միևնույն է, փող բաժանողները մեծամասամբ նույնն են։ Այսինքն՝ իրենք մեր պետությունում, ցավոք սրտի, չեն հավատում պատժելիությանը, որովհետև շատ դրվագներում իրավապահները լիարժեք չեն գործեն, իսկ դատարաններն անընդհատ այլ որոշումներ են ընդունել»։
 
 Խոսելով ահազանգերի վիճակագրությունից` Սոնա Այվազյանը ասել է․ «Ահազանգերն այդքան շատ չեն, որ վիճակագրորեն ասեմ՝ մարզերի՞ց են ավելի շատ ահազանգում, թե՞ մայրաքաղաքից: Ըստ էության, երկուսի մասով էլ լսել ենք: Դեպք չի եղել, որ կաշառքի առաջարկ ստացած անձը զանգի, հիմնականում զանգահարում են կողմնակի մարդիկ»։
 
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այդ ընտրակաշառքները կարող են ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա` իրավապաշտպանը պատասխանել է․ «Միանշանակ կարող են և ընտրակաշառքը, և բոլոր տեսակի խախտումներն թողնում են իրենց ազդեցությունը։ Այլ հարց է, թե որքանով է էական այդ ազդեցությունը և որքանով կարելի կլինի վերջում ասել, որ չի եղել ընտրություն, որովհետև եղել է ընտրակաշառք։ Նախ դրա ծավալները մենք չենք պատկերացնում։ Ճիշտ է, շատ են խախտումներ տեղի ունենում և վարչական ռեսուրսի, և ընտրակաշառքի մասին ենք լսել, բայց ընդհանուր առմամբ մթնոլորտն այս պահին տրամադրում է, որ մարդիկ գնան և ազատ ընտրություն կատարեն։ Մյուս կողմից, մենք ենթադրում ենք, որ մարդկանց վրա վերահսկողություն կլինի, որովհետև այդ հսկայական ծավալի ընտրակաշառքի դիմաց պետք է վերահսկեն, թե արդյոք մարդիկ գնացին իրենց ձայն տվեցին։ Այսինքն, ենթադրաբար պետք է կիրառեն նաև վերահսկողական մեխանիզմներ, բայց թե դա ինչ ձևով կդրսևորվի, դեռ չենք կարող ասել»։
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular