Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական համաժողովին, փոխանցում է minval.az-ը:
«Ադրբեջանի արտգործնախարարը ելույթ կունենա համաժողովում, ինչպես նաև երկկողմ բանակցություններ կվարի Թուրքիայի և այլ երկրների պաշտոնատար անձանց հետ», - ասել են Ադրբեջանի արտգործնախարարությունից:
Դիվանագիտական համաժողովը տեղի կունենա Անթալիայում հունիսի 18-20-ը: