ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները ընդունել են AstraZeneca պատվաստանյութին կողմնակի էֆեկտները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Lenta.ru-ն գրում է, որ բրիտանացի գիտնականները վերլուծել են երկուսուկես միլիոն շոտլանդացիների ինքնազգացողության տվյալները, ովքեր ստացել են AstraZeneca-ի կամ Pfizer/BioNTech կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի առաջին չափաբաժինը և ընդունել են առաջին անգամ ընդունած դեղամիջոցի կողմնակի ազդեցությունները: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Medicine ամսագրում:

AstraZeneca պատվաստանյութ ստացած որոշ անձիք ունեցել են արյունահոսության մեղմ խանգարումներ և դրանց հետ կապված արյունահոսություններ: Ավելի հազվադեպ, եղել է հակադարձ արձագանքը` թրոմբի առաջացմամբ: Միևնույն ժամանակ, Pfizer-ի դեպքում նման կողմնակի բարդություններ չեն հայտնաբերվել:

Փորձագետները պարզել են, որ AstraZeneca պատվաստանյութով պատվաստվածների մոտ արյունահոսության խանգարումների հետ կապված կողմնակի բարդությունների առաջացումը 1.13 դեպք է 100 հազար մարդու համար: Ամենաբարձր ռիսկը նկատվել է տարեց մարդկանց կամ քրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ:

Միևնույն ժամանակ, Էդինբուրգի համալսարանից Ազիզ Շեյխի գլխավորությամբ գիտնականները պարզել են, որ երկու պատվաստանյութերն էլ սովորաբար լավ են հանդուրժվում:

Հեղինակների կարծիքով՝ AstraZeneca-ի հետ կապված ռիսկերը շատ ավելի քիչ են և համեմատելի այլ պատվաստանյութերի համար, օրինակ՝ հեպատիտ B-ի, կարմրուկի, խոզուկի և կարմրախտի, ինչպես նաև գրիպի դեմ պատվաստանյութերը:

Օքսֆորդի համալսարանի գիտնականները նախազգուշացրել են ավելի շատ կողմնակի ազդեցությունների հավանականության մասին AstraZeneca և Pfizer COVID-19 պատվաստանյութերը խառնելու դեպքում: Պարզվել է, որ պատվաստանյութի նկատմամբ մեղմ և միջին արձագանքները, ինչպիսիք են հոգնածությունն ու գլխացավը, շատ ավելի տարածված են, երբ երկու տարբեր պատվաստումներ են կատարվել, քան այն դեպքում, երբ մարդը պատվաստվել է երկու անգամ միանման պատվաստանյութով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular