ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը շարունակում է սպառնալ, իսկ ոստիկանությունը ոչինչ չի տեսնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավն ընթանում է լայն թափով, իսկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հընթացս խախտում են Քրեական օրենսգրքի տարատեսակ հոդվածները։ Փաշինյանն արդեն երրորդ օրն է՝ քարոզարշավն իրականացնում է մուրճը ձեռքին, սպառնալով դրանով իր դեմ աշխատող պաշտոնյաներին, ԶՊՄԿ-ին՝ կոչ անելով «չթփրտալ, այլապես կապույտ չագուչը կջարդվի նրանց գլխին»։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քանիցս զգուշացրել է Փաշինյանի հակաօրինական վարքի մասին, Հայաստանի ոստիկանությունը, մինչդեռ, որևէ հակաօրինական բան չի տեսնում։ Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը պնդում է, թե մուրճը սառը զենք չի համարվում, իսկ Փաշինյանի՝ «գլուխ ցխելու» հայտարարությունները բոլորովին էլ սպառնալիք չեն։ Իր քարոզարշավը Նիկոլ Փաշինյանն անցկացնում է վարչական ռեսուրսի լայն կիրառմամբ։

Վայքում պետական աշխատողներն աշխատանքային ժամին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին, ուսուցիչներին հարկադրում են աշակերտներին բերել հանդիպումներին, իսկ մարզպետների վրա դրվել է անցանկալի պետական ծառայողներից մինչև քվեարկության օրը ազատվելու կոնկրետ հրահանգ։ Իշխող ուժի ապօրինությունները, փաստենք՝ լուրջ սպառնալիք և վտանգ են ներկայացնում, և Փաշինյանին չկանխելու դեպքում նոր արհավիրքը չի բացառվում։

Գագիկ Վարոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular