ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի քիրվան․ Նիկոլ Փաշինյանը չի հերքում սկանդալային բացահայտումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները մի սովորություն ունեն, երբ նրանց բռնացնում են վատ բան անելու մեջ, իրենց, մեղմ ասած, երկարականջ մի կենդանու տեղն են դնում, և այնպիսի կեցվածք ընդունում, թե ոչինչ էլ չի եղել։ Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ նախօրեին արած բացահայտումը բավարար էր, որ Փաշինյանն ու իր կողմնակիցներն ամոթից գետինը մտնեին, սակայն նրանք շարունակում են նույն անզուսպ ցինիզմով և լկտիությամբ իրենց քարոզարշավն անել, սպառնալիքներ տեղալ քաղաքական հակառակորդների հասցեին։ Երեկ Ջերմուկ քաղաքում, երբ լրագրողները վարչապետի պաշտոնազավթիչին հարցրել են, թե արդյոք հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից եղել է առաջարկ պատերազմը վերջնականապես դադարեցնելու վերաբերյալ, Փաշինյանն անպատասխան է թողել հարցը և մեգաֆոնով ողջունեց փողոցում իրեն դիմավորող ջերմուկցիներին: Չունի այդ մարդը պատասխան և վերջ։ Հո՞ չի ասի, որ ամենավերջին սրիկայի պես մերժել է բոլոր ողջամիտ առաջարկները, ինքնագլուխ շարունակել պատերազմն ու խայտառակ պարտության տարել հայկական զինուժը։ Չի ասի նաև, որ քարոզարշավի պայմաններում PR նպատակներով կարևոր քարտեզներ է նվիրել Ադրբեջանին՝ ընդամենը 15 գերու դիմաց։

Փաշինյանը չի ասում, փոխարենն այդ մասին ասում է նրա «կիրթ» գործընկեր Իլհամ Ալիևը, նշում, որ ականապատ դաշտերի քարտեզները մեծ առավելություն կտան Ադրբեջանին։

«Հայաստանը հանդես է եկել որպես երաշխավոր, և ականների վայրերը ճիշտ են նշված: Հայաստանը փոխանցել է Աղդամի շրջանի 97 հազար ականների քարտեզներ, որոնցից 54 հազար միավորը հակատանկային են, մնացածը՝ հակահետևակային ականներ։ Եթե մենք ստանանք բոլոր ականապատ տարածքների քարտեզները, ապա դա մեծ առավելություն կլինի, այլապես այդ աշխատանքները կտևեն 10 տարի»,-ասել է նա:

Իսկ Հայաստա՞նը․․․ Հայաստանը շանս ունի, եզակի, վերջին շանս՝ Ալիևի խամաճիկը դարձածների իշխանությունից հունիսի 20-ին ազատագրվելու, մեջքը շտկելու, լրջանալու և դեպի ուժեղ Հայաստան գնալու։ 

Գրիգոր Պետրոսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular