ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկական սպան չի կարող ընդհանուր բան ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Տարերային որոշումները, գործողությունների անվստահությունը, առաջնայինը երկրորդայինից տարբերելու անկարողությունը և Փաշինյանի քաղաքականության այլ սկզբունքներ ոչ մի ընդհանուր բան չունեն սպայի պատվի և արժանապատվության հետ»,- այս արձանագրումն արել է «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակը գլխավորող, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Մարդ, ով իշխանափոխությունից հետո նշանակվեց ամենակարևոր պաշտոններից մեկին և մեկուկես տարում տպավորիչ արդյունքներ ցուցադրելուց հետո ստիպված էր հրաժարական տալ ԱԱԾ պետի պաշտոնից և կոչ անել Փաշինյանին՝ «Կանգ ա՛ռ»։

«Հրաժարականի իմ դիմումին նախորդել էին աշխատանքի հարյուրավոր օրեր և պարզաբանումներ, բայց Նիկոլը շատ բան չէր լսում կամ չէր ցանկանում լսել, չէր հասկանում կամ չէր ցանկանում հասկանալ։ Ժամանակի ընթացքում նա սկսեց ավելի շատ ստել, խորամանկել, չհետևել պայմանավորվածություններին և էթիկային, ընկնում էր վերնագրերի, իրավիճակային որոշումների և մեկանգամյա էֆեկտի հետևից։ Չմտածելով երկրի ու ժողովրդի համար առանձին հետևանքների մասին»,- նշում է Վանեցյանը «Страна.ua» կայքին տված հարցազրույցում և հավելում․

«Եթե անկեղծ, դեռևս 2018թ. ես հույս ունեի, որ պոպուլիստ Փաշինյանին կարելի է ուղղել պետական և ստեղծարար հուն, բայց ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ այդ մարդն ունակ չէ երկրի առաջնորդ լինելու, որը վիթխարի քանակությամբ խնդիրներ ունի տնտեսությունում և անվտանգության ոլորտում»։

Այսօր էլ, երբ Հայաստանը Փաշինյանի իշխանության մեղքով խայտառակ պարտություն է կրել, հազարավոր զոհեր ունի, բանակն արնաքամ է եղել, իսկ պետական համակարգը ջախջախված է, իրեն հարգող որևէ սպա՝ ոստիկանության, ԱԱԾ-ի կամ Զինված ուժերի ծառայող, չի կարող ընդհանրություն ունենալ ապիկարների իշխանության հետ, ծառայել Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ։ Շատերը համակարգից հեռացել են այս երեք տարում, մի քանիսն էլ քարոզարշավին են հրաժարվում կատարել Նիկոլ Փաշինյանի հանցավոր հրամանները։ Դա, սակայն, քիչ է, ուսադիրների պատիվը գնահատող և Հայրենիքին նվիրված զինվորականը առաջին պիտի ընդվզի և թույլ չտա երկրի կործանումը։

Ալեքսան Զաքարյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular