ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՆ հրամանը իրարարանցում է առաջացրել նախակրթարաններում

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող նախակրթարաններում երեխաներին արգելել են այլեւս տանից շշով ջուր բերել: Պատճառաբանել են, թե` վիրուսի տարածումն ենք կանխարգելում:

Երբ ծնողները հարցրել են, թե դա ինչ նորամուծություն է, տնօրենները հղում են արել 
առողջապահության նախարարի` 2020 թվականի օգոստոսի 04-ի. թիվ 17-Ն հրամանին, որով Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում արգելվում է դրսից ջուր բերել: 
Բայց սա դեռ զավեշտի վերջը չէ, երեխաներին արգելվում է անգամ մեկանգամյա օգտագործ
ման բաժակներ նախակրթարան բերել. «Երեխաները պետք է օգտվեն մանկապարտեզի բաժակներից»,- ասում են նախակրթարաններում:
Ծնողների անհանգստությանը, թե նախակրթարանի բաժակները, որից օգտվում են բոլոր երեխաները, վիրուսի տարածման ավելի մեծ աղբյուր չե՞ն, պատասխանել են. «Բաժակները ստերիլ լվացվում են, անհոգ եղեք»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular