ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախընտրական խախտումների մասին ահազանգում են դիտորդները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը  շուտով կավարտվի: Այս քարոզարշավը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առանձնանում է գրեթե ամեն ինչով։ Մասնագետները և քաղաքական դաշտի ներկայացուցիչները փաստում են, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավը երբեք այսքան ագրեսիվ և ատելության մթնոլորտում չի եղել։ Այս քարոզարշավը տարբերվում է թե անհանդուրժողական մթնոլորտի խորացմամբ, ատելության խոսքի տարածմամբ, թե փոխադարձ վիրավորանքների ու հայհոյանքների առկայությամբ: Քաղաքական որոշ ուժեր այդ թվում և գործող իշխանությունները սեփական ծրագրերը ներկայացնելու, երկրի զարգացման տեսլականից խոսելու փոխարեն սպառնում են միմյանց և իրենց կողմնակիցներին հրահրում հակառակ բևեռի դեմ։ Այս ընտրությունները տարբերվում են նաև նրանով, որ այս անգամ հայտ են ներկայացրել ՀՀ բոլոր նախկին և ներկա ղեկավարները։ Այս ամենից զատ, այս քարոզարշավն առանձնահատուկ է նաև խախտումների առումով:

Ուսումնասիրելով դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների կողմից արձանագրված խախտումները պարզել ենք, որ այս քարոզարշավի ընթացքում արձանագրվել են վարչական ռեսուրսի կիրառումներ ոչ միայն գործող իշխանության այլ նաև ընդդիմական թևի ներկայացուցիչների կողմից։

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը արձանագրել է, որ Արտաշատում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի ղեկավարը, ով նաև հանդիսանում է ընկերության ղեկավար, աշխատակիցներին, դպրոցի տնօրեններին, մանկապարտեզի աշխատակիցներին աշխատանքի ժամին բերել էր հավաքին։ Այս մասին ահազանգել են հենց իրենք և դիտորդներին ասել հայտնել են, որ իրենց ընդամենը կես ժամ առաջ են ասել, որ պետք է գնան հավաքի: Սա բացառիկ դեպք չէ և նման դեպքերը շատ են, երբ հանրային ծառայողներն աշխատանքի ժամերին բերվում են քարոզարշավի վայր, որտեղ իրենց կամքից անկախ մասնակցում են հավաքին։

Նոյեմբերյանի շրջանում էլ դեպքեր են տեղի ունեցել, երբ պետական միջոցների հաշվին քաղաքացիներին առաջարկել են լիցքավորել մեքենաները և մեկնել հավաքի։

Ընտրությունների վերահսկման կոմիտեն բազմաթիվ դեպքեր է արձանագրել, երբ իշխանական թևը քարոզչական պաստառի օգտագործման կանոնների կոպիտ խախտում են կատարել և իրենց պաստառները ամրացրել են չթույլատրվող վայրերում։

Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների։ Կոմիտեն այս գործընթացը որակում է որպես երեխաների իրավունքներին հակասող ու հակաիրավական և խնդրի վերաբերյալ դիմում են ոչ միայն իրավասու պետական ու հասարակական, այնպես էլ միջազգային կառույցներին։

ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսի հերթական ակնհայտ չարաշահումից մեկն էլ այն է, որ մի շարք պետական կառույցներ՝ բժշկական կենտրոններ, մանկապարտեզներ, իրենց պաշտոնական էջով իրականացվում են «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավ։ Բացի պետական վարչական ռեսուրսից, կիրառվում է նաև մասնավոր վարչական ռեսուրս, երբ մասնավոր ընկերությունները իրենց աշխատակիցներին պարտադրում, համոզում են մասնակցել որևէ քարոզչական միջոցառման, քվեարկել այս կամ այն ուժի օգտին։ Նման դեպքերում մենք գործ ունենք մասնավոր վարչական ռեսուրսի կիրառման հետ, որը կիրառում են, ոչ միայն իշխող թիմի ներկայացուցիչները այն նաև ընդդիմությունները:Այս պահին եղած դեպքերը վկայում են, որ հիմնականում գործող իշխանությունն ու «Հայաստան» դաշինքն են կիրառվում վարչական ռեսուրսը: Եվ ընդդիմությունը, և իշխանությունը օգտվում են նաև մարդկանց տեղից տեղ տեղափոխելու հին ու բարի ավանդույթից:

Գորիս համայնքի Քարահունջ վարչական կենտրոնի ղեկավարը մշակույթի տան գույքը տեղափոխել է «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբ, ինչը նշանակում է, որ հանրային ռեսուրսները ծառայեցվել են կուսակցության նեղ քարոզչական նպատակներին։ Վերջերս էլ գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ Արմավիրում ընտրակաշառք խոստանալու առիթով ձերբակալվել էր «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը։

Չնայած նրան, որ դիտորդական խմբերին հաճախ են ահազանգում ընտրակաշառքի խոստումների, տրամադրման վերաբերյալ բայց դեռ որևէ կոնկրետ դեպք՝ փաստացի ու ապացուցողական նյութերով, իրենք չեն արձանագրել:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular