ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է երկիրը տարել պարտության

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի քաղաքացիներն արդեն սովորել են, որ պատերազմից հետո բազմաթիվ գաղտնիքներ, հատկապես արտաքին քաղաքական ճակատում, բացահայտվում են ոչ թե գործող իշխանությունների կողմից, որոնք անում են ամեն ինչ՝ իրենց դավաճանությունները կոծկելու համար, այլ Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից։ 
Մինասյանը, գտնվելով Հայաստանից դուրս և օգտագործելով իր կապերը, կարողանում է հայթայթել կարևոր փաստաթղթեր, որոնք մերկացնում են Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների դավաճանական էությունը։ 

Մեկ կարևոր փաստաթուղթ էլ բացահայտվել է երեկ։ Այդ փաստաթղթում, Գերմանիայի բարձրաստիճան դիվանագետների փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անգելա Մերկելի հետ զրույցում իր տարակուսանքն է հայտնել առ այն, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել նաև հոկտեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու իր առաջարկը, եղել են այլ հնարավորություններ, որից ևս հայկական կողմը չի օգտվել:

ՌԴ նախագահը նշել է, որ իր մոտ էլ է մեծ զարմանք առաջացրել, թե ինչու հայկական կողմը՝ հանձին վարչապետ Փաշինյանի, չէր համաձայնում փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին, ԱԳ նախարարների մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։ Բացի այդ, արյունահեղությունը դադարեցնելու համար եղել են այլ հնարավորություններ, որից ևս հայկական կողմը չի օգտվել, նշված է փաստաթղթում։

Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ այս, ոչ էլ նախկինում արված բացահայտումները չի հերքել, չի փորձել ներկայացնել իր հակափաստարկները, ապացուցել, որ դավաճան չէ։ Դատելով այս բացահայտումից՝ կարելի է նշել, որ արցախյան 44-օրյա պատերազմում Հայաստանի գործող իշխանությունների գործողությունները ոչ կոմպետենտության և ապիկարության արդյունք չեն, այլ հստակ գիտակցված դավաճանություն՝ ընդդեմ սեփական երկրի։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է Հայաստանը պարտության տանելու, հինգ հազար երիտասարդների կյանքը խլելու, հազարավորներին հաշմանդամ դարձնելու, երկիրը ծանրագույն իրավիճակում թողնելու համար։ 

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում ՀՀ քաղաքացին ունի մեկ հարց, որին պիտի պատասխանի։ Ուզո՞ւմ է արդյոք իշխանությունը վստահել դավաճանական խմբակին, թե՞ մտադիր է ի վերջո ուշքի գալ, ոտքի կանգնել և փորձել վերականգնել պետությունը։ Որևէ այլ տարբերակ Հայաստանը չունի։

Տիգրան Դանիելյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular