ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդամենը 4 զինծառայող՝ 321 հոգանոց ցուցակից դատարանի վճռով ճանաչվեց անհետ կորած պատերազմից 7 ամիս անց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ավարտից 7 ամիս անց դատական կարգով անհայտ բացակայողի կարգավիճակ է ստացել ընդամենը 4 զինծառայող։

Այս մասին կարդում ենք Պաշտպանության նախարարության՝ հունիսի 10-ի Կառավարությանը ներկայացրած չզեկուցվող հարցերից մեկի հիմնավորման մեջ, որով նախարարությունը խնդրում է երկարաձգել անհետ կորած զինծառայողի կարգավիճակի համար 6-ամսյա 300 հազարական դրամների վճարումները ևս 3 ամսով։

Հիշեցնենք, որ վարչապետի  ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ապրիլի 14-ին, անդրադառնալով անհետ կորածների խնդրին, ասել էր.

«Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ, մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված մենք ունենք 3621 զոհ և անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ, ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք և ավելի քան 100 նույնականացված մարմին»:

Հիմք ընդունելով Փաշինյանի բերած վիճակագրությունը, հարց է առաջանում, թե 321 անհետ կորածից ինչո՞ւ է պատերազմի ավարտից 7 ամիս անց նման կարգավիճակ ստացել ընդամենը 4-ը, և այս տեմպերով գնալու դեպքում դեռ քանի տարի է պետք, որպեսզի անհայտ բացակայողի կարգավիճակ ստանան Փաշինյանի  մատնանշած ցուցակի 321  զինվորը։

Հիշեցնենք, որ միայն դատարանի վճռով անհայտ բացակայողի կարգավիճակ ստանալուց հետո նոր զինվորի հարազատները կարող են դառնալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու և ստանալ միանվագ և ամսական վճարումներ, իսկ քանի դեռ այդ կարգավիճակը չկա, Կառավարությունը նախկինում՝ 6, այժմ արդեն՝ մինչև 9 ամիս յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ կվճարի անհետ կորածների ցուցակում ընդգրկված զինվորների ընտանիքներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular