ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական միապետերի այս խրախճանքը վստահաբար երկար կյանք չի ունենալու. Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ մեր ուշադրությունը ողջ օրը սևեռված էր կապիտուլյանտի՝ սյունյաց արշավանքի և այնտեղ հնչեցրած բաժանարար զառանցանքների վրա, բոլորս տարված էինք քաղաքացիական պատերազմի և հեռացող սրիկայի նոր սադրանքների շուրջ մտահոգություններով, Շուշիում Ալիևն ու Էրդողանը նոր հուշագիր ստորագրեցին, որով երկկողմ հարաբերությունները բարձրացվում են նոր մակարդակի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այսպես կոչված «Դաշինքի մասին Շուշիի հռչակագիրը», որը, Էրդողանի հավաստմամբ, 19 էջից բաղկացած հուշագիր է, նախատեսում է համագործակցություն մի շարք ոլորտներում՝ ռազմական, տնտեսական, քաղաքական և այլն։

Ուշադրություն դարձրեք, Ալիևը հայտարարեց, որ հռչակագիրը հղում է կատարում Կարսի պայմանագրին և սահմանում է թուրք-ադրբեջանական ապագա համագործակցության ուղղությունները։

Փաստաթղթի շրջանակներում կողմերը երաշխավորում են միմյանց անվտանգությունը։
Ալիևը հերթական անգամ նշեց նաև, թե այժմ ոչ միայն խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը, ըստ նրա, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհով Թուրքիան և Ադրբեջանը կապելու է միմյանց, այլ նաև «գործնական քայլեր են անում»։

Մինչ կապիտուլյանտը Ագարակում շրջիկ ցուցարարների հետ քայլերթ էր անում՝ մարսած չլինելով այնտեղ ստացած ապտակը՝ «սյունյաց ողջույնի» տեսքով, Էրդողանը հայտարարեց Շուշիում հյուպատոսություն բացելու մասին՝ հերթական ապտակը հասցնելով հայ ժողովրդի արժանապատվությանը։

Թուրքիայի նոր արյունոտ սուլթանը տարածաշրջանային դերակատարներին կոչ է անում հաշտվել Ադրբեջանի հաղթանակի փաստի հետ (հիշեք, որ այսպիսի կոչերով հանդես էին գալիս մեկ էլ անդրանիկքոչարյանները), կրկին առաջարկում է 6 երկրների հարթակ ձևավորել, իսկ Հայաստանին էլ անբարո ցինիզմով առաջարկում է սեղմել «իրեն ուղղված բարեկամական ձեռքը»։

Խոսելով թուրքական նոր յաթաղանների՝ բայրաքթարների մասին, Էրդողանն ակնարկեց Ադրբեջանը այդ զինատեսակի համար շուկայից արտադրող դարձնելու ծրագրերի մասին։

Էրդողանի և Ալիևի այս սիրախաղը իհարկե միայն Հաայստանի դեմ չէ ուղղված, նրանց լկտիության աստիճանը նյարդայնացնում է նաև տարածաշրջանի մյուս դերակատարներին՝ մասնավորապես ՌԴ-ին և Իրանին։

Թուրքական միապետերի այս խրախճանքը վստահաբար երկար կյանք չի ունենալու, նրանք վաղ թե ուշ պատժվելու են, սակայն այլ հարց է,թե հատուցման պահին Հայաստանի դերը որն է լինելու։
Այսօրվա իշխանությունների պատճառով տարածաշրջանում Հայաստանը դարձել է երկրորդական գործոն, որի հետ այլևս ոչ ոք հաշվի չի նստում։

Մեր տարածաշրջանում Հայաստանը սրանց իշխանությամբ մի ապագա ունի. թուրքի ոտքերի տակ թավալվելու, թուրքի հարճ դառնալու ապագան է, որը ամսի 20-ին մեր ժողովորդը միասնաբար պետք է մերժի, ուղղի իր մեջքը, կպնի գործին, որ ապրի»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular