ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կարող է պատմել ձեր երեխայի նկարած նկարը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Առաջարկեք ձեր երեխային նկարել իր ընտանիքը: Նկարելիս պետք չէ միջամտել, պարզապես ուշադրություն դարձրեք, թե ինչ հաջորդականությամբ են թղթի վրա պատկերվում ընտանիքի անդամները: Միայն ավարտելուց հետո հարցրեք, թե նկարված մարդիկ ինչ անուններ ունեն, այնուհետև վերլուծեք այն ըստ հետևյալ կետերի.

Ըստ հերթականության – նկարում պատկերված մարդուկների հերթականությունը խորհրդանշում է ընտանիքի անդամների վերաբերմունքը փոքրիկ նկարիչի նկատմամբ:

Երեխաները սովորաբար առաջինը նկարում են տան ամենասիրելի կամ ամենակարևոր անդամին: Եթե նա որևէ մեկին մոռացել է նկարել, ապա տան այդ անդամի և երեխայի փոխհարաբերությունը բավականին լարված են: Երեխաները սովորաբար իրենց պատկերում են նկարի կենտրոնում, քանի որ վստահ են, որ իրենց ծնողները սիրում են իրենց:

Լքված կամ միայնակ զգալու դեպքում, երեխան ընդհանրապես իրեն չի նկարում:

Ըստ կազմի – եթե երեխայի պատկերած խմբային լուսանկարում բացակայում է ընտանիքի անդամներից որևիցե մեկը, ապա պետք է երեխայից ճշտել, թե ինչու՞ է մոռացել նրան նկարել: Նման ոչ ամբողջական նկարը մտահոգվելու լուրջ պատճառ է:

Ըստ հեռավորության – երբ տանը խաղաղություն և համերաշխություն է, ապա ընտանիքի բոլոր անդամներն իրար շատ մոտ են պատկերվում: Որքան երեխան իրեն մոտ է պատկերում որևիցե մեկին, այնքան ավելի կապված է նրա հետ: Ուշադրություն դարձրեք նաև պատկերված մարդկանց միջև գտնվող ցանկացած երևույթի, քանի որ այն խոչընդոտ է հանդիսանում հենց այդ մարդկանց փոխհարաբերությունների ժամանակ:

Ըստ գույնի – այն, ինչ երեխայի համար սիրելի է, կարևոր, նա կպատկերի տաք, վառ գույներով: Եթե որևէ մեկի հագուստը երեխան պատկերել է կապույտ գույնով՝ դա նշանակում է, որ այդ մարդու կողքին երեխան բավականին հանգիստ է իրեն զգում:

Եթե պատկերված է կանաչով, ապա այդ մարդը երեխայի կողմից հարգված և կարևոր է: Դեղինը խորհրդանշում է իմպուլսիվություն, կարմիրը՝ ագրեսիվություն, սևը խորհրդանշում է հուզական տհաճություն, թշնամություն տվյալ անձի նկատմամբ: Փոքր բերան կամ բերանի բացակայություն – այդ մարդը սովորաբար թաքցնում է իր զգացմունքները:

Պատկերված ատամները խորհրդանշում են ագրեսիվություն: Նկարում պատկերված մեծ աչքերով մարդիկ սովորաբար վախեցնում են, իսկ փոքր աչքերովը՝ ինչ­որ բան են թաքցնում: Երկար ձեռքերը կամ դրանց բացակայությունը նշանակում է, որ տվյալ անձը հոգեբանորեն ճնշում է երեխային:

Կարճ ձեռքերը մատնում են ներքին թուլությունը: Եթե երեխան իրեն նկարում է վերև պարզած ձեռքերով, ապա երեխային տան անդամների կողմից ցուցադրվող ուշադրությունը բավարար չէ և ցանկանում է ինքնահաստատվել ընտանիքում: Ուշադրություն դարձրեք ձեր երեխայի կողմից նկարված ցանկացած պատկերի, քանի որ երեխան հենց այնպես ոչինչ չի անում և չի նկարում:

Ձեր երեխան իր նկարած նկարների միջոցով կարող է ոչ միայն օգնել գտնել, այլ նաև չեզոքացնել ընտանեկան փոխհարաբերությունների ցավոտ կետերը, ինչպես նաև ձեզ կօգնի հասկանալ իրեն, իր ցանկություններն ու կարիքները:

Եթե դուք չեք կարողանում ճիշտ ձևով վերլուծել ձեր երեխայի «գլուխգործոցները», ապա երեխայի հետ միասին նկարեք «Երազած ընտանիքի» նկարը և դուք կտեսնեք այն ամենն ինչը պակասում է ձեզանից յուրաքանչյուրին երջանիկ լինելու և միմյանց սեր տալու համար:

Պատրաստեց՝ Նարին Մուրադյանը («Այբ Բեն Գիմ» զարգացման ակումբի էրգոթերապիստ, հատուկ հոգեբան)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular