ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4-5 ժամ. Պեսկովն ասել է` որքան կտևեն Պուտին-Բայդեն բանակցությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ հունիսի 16-ին Ժնևում կայանալիք Պուտին-Բայդեն հանդիպումը կտևի 4-5 ժամ, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Նախատեսված են 4-5 ժամ տևողությամբ բանակցություններ՝ ընդմիջումներով և ձևաչափի փոփոխություններով», - ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշանովն ասել էր, որ հանդիպումը տեղի է ունենալու Ժնևի ժամանակով 13։00-ին (Հայաստանի ժամանակով 15։00-ին)։ Բանակցություններն ընթանալու են նախ նեղ, ապա ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ուշանովը նշել է, որ ընթացքում թեյի և սուրճի ընդմիջում է լինելու և հավելել, որ բանակցությունների տևողությունը կախված է քննարկումների ընթացքից։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հանդիպումը կայանալու է Ժնևի «Լա Գրանժ» վիլլայում։ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ «Շվեյցարիան շնորհակալություն է հայտնում երկու երկրներին՝ հանդիպման ընտրության հարցում Ժնևին տրված վստահության համար»։

18-րդ դարում կառուցված «Լա Գրանժ» վիլլան գտնվում է 21 հա տարածք զբաղեցնող զբոսայգու մեջտեղում՝ Ժնևի լճի ափին և սիրված վայր է քաղաքաբնակների հանգստի համար։ 1917 թվականից ի վեր այն պատկանում է քաղաքային իշխանություններին և այնտեղ այժմ գործում է գրադարան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular