ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն մինչև սեպտեմբերի 30-ը չի արտաքսի միգրանտներին. Պուտինը հրամանագիր է ստորագրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է Ռուսաստանից օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման մորատորիումը: Նրանք իրավունք ունեն մինչև սեպտեմբերի 30-ը դիմելու ՆԳ նախարարություն` իրենց իրավական կարգավիճակի կարգավորման դիմումով կամ լքել երկիրը: Նախկինում այս հնարավորությունը տրվել  էր մինչև հունիսի 15-ը: Նախագահի հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունից վարչական վտարման մասին որոշում չի կայացվում», - ասված է նախագահի հրամանագրում: Սա չի տարածվում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող այն անձանց վրա, որոնք ազատվել են կալանքի վայրերից, Ռուսաստանի պետական սահմանի օրենսդրությունն են խախտել, երկրի ազգային անվտանգության համար վտանգ են ներկայացնում, օժանդակել են ահաբեկչական գործողությունների կատարմանը, հասարակական կարգ են խատել, ներառյալ` մասնակցել են չարտոնված բողոքի ակցիաներին:

Օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք Ռուսաստան են ժամանել մինչև 2020 թ. մարտի 15-ը և որոնք չունեն երկրում մնալու իրավական հիմք, կարող են մինչև սեպտեմբերի 30-ը դիմել ՆԳՆ տարածքային մարմիններին` իրենց իրավական կարգավիճակի կարգավորման դիմումով կամ լքել Ռուսաստանը:

Նաև, Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն, Ռուսաստանում փախստականի վկայականների և ժամանակավոր ապաստանի վկայականների գործողության ժամկետը կդադարեցվի հունիսի 16-ից դեկտեմբերի 31-ը:

Գրեթե մեկ ամիս աշխատանքային ներգաղթյալների հերթեր էին գոյանում Պուտիլկովոյի միգրացիոն կենտրոնի մոտ, նրանք փորձում էին հասցնել երկարացնել իրենց փաստաթղթերի ժամկետները մինչ հունիսի 15-ը: Այս պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ օր ու գիշեր անցկացրել են  միգրացիոն կենտրոնների մոտ: ՆԳՆ տվյալներով, Ռուսաստանում տարեկան 9-11 միլիոն օտարերկրյա քաղաքացի է լինում, բայց 2020 թվականին նրանց թիվը իջել է` հասնելով  5,5 միլիոնի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular