ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոփոխություններ՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացում. ԱՍՀՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2021 թ․ հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում խնամքի նպաստը ևս կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի՝ Հայփոստի  միջոցով։ Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Բացառություն կկազմեն հետևյալ խմբերում ընդգրկված շահառուները՝

1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ծնողը, ում նշանակված խնամքի նպաստը վճարվելու է իր ընտրությամբ՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով.

 լիազորագրով խնամքի նպաստ ստացողները, որոնց նպաստը կվճարվի բացառապես  կանխիկ եղանակով:

Այսպիսով՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կանխիկ եղանակով ստացող և բացառությունների խմբում չներառված քաղաքացիները, պետք է՝կա՛մ մինչև 2021թ․ հունիսի 30-ը դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ ընտրելով անկանխիկ եղանակով խնամքի նպաստը վճարող կազմակերպություն (որևէ բանկ կամ Հայփոստ)։ Ընդ որում, եթե անձը որպես նպաստը վճարող կազմակերպություն ընտրի Հայփոստն, ապա դիմումին կից պետք է ներկայացնի նաև Հայփոստի հետ Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքած լինելու վերաբերյալ հավաստող տեղեկանքը (այն տրամադրվում է Հայփոստի կողմից)։ Բանկ ընտրելու դեպքում, քաղաքացին լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

կա՛մ մինչև 2021 թվականի հունիսի 21-ը դիմեն բանկ կամ Հայփոստ: Այս դեպքում, հուլիս ամսվա նպաստի վճարման ցուցակները ձևավորելու համար բանկը կամ Հայփոստը նպաստի վճարման եղանակը փոխելու դիմումն իրեն ներկայացրած քաղաքացիների տվյալները կտրամադրի Միասնական սոցիալական ծառայությանը։

Եթե խնամքի նպաստը կանխիկ եղանակով ստացող քաղաքացին մինչև 2021թ․ հունիսի 30-ը չդիմի վճարման եղանակը փոխելու համար, ապա Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում հուլիս ամսվա խնամքի նպաստի վճարումը կկատարվի ծրագրային մոդուլի կիրառմամբ, որի արդյունքում ինքնաշխատ եղանակով կընտրվի որևէ վճարող կազմակերպություն։ 3 աշխատանքային օրվա ընթացքում ընտրված կազմակերպության մասին քաղաքացին կտեղեկանա հետադարձ կապի միջոցով՝ բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ստանալով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular