ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բայդենը և Պուտինը Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն ԼՂ-ի թեման». ՌԴ նախագահի օգնական

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինան, Բելառուսը և ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումն այն թեմաների ցանկում են, որոնք կքննարկվեն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման ժամանակ:

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է lenta.ru-ն: 

Նա հստակեցրել է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն ռազմավարական կայունությունը, կորոնավիրուսային համավարակը, կիբերհանցագործությունների դեմ պայքարը, տնտեսության մեջ համագործակցությունը, կլիմայի փոփոխության թեման և Արկտիկայի խնդիրները:

Բացի այդ, երկրների առաջնորդների օրակարգում են նաև Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունները: Պուտինը և Բայդենը կքննարկեն նաև երրորդ երկրներում ռուսաստանցիների կալանավորումը, դիվանագիտական առաքելությունների աշխատանքը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերաբերյալ ընդհանուր հարցեր:

Նշվում է, որ նախագահների որոշման արդյունքում երկրների դեսպանները կարող են վերադառնալ Մոսկվա և Վաշինգտոն:

Ուշակովը հավելել է, որ երկու կողմերն էլ կարող են սկսել խոսել նախապես չհամաձայնեցված ցանկացած թեմայի շուրջ: Դրանց թվում կարող է լինել իրավիճակը Բելառուսում և Ալեքսեյ Նավալնիի ձերբակալման թեման:

Նախագահի օգնականը նշել է նաև, որ թեմաները համակարգելու հարցում հատուկ խնդիրներ չեն եղել:

Հիշեցնենք՝ Բայդենն ու Պուտինը կհանդիպեն հունիսի 16-ին՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող «Լա Գրանժ» առանձնատանը: Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր այս հանդիպումը քաղաքական գործիչների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular