ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խիստ մտահոգիչ է վարչապետի պաշտոնակատարի կողմից նախընտրական ելույթների ժամանակ մուրճի ցուցադրումը, կվալդից խոսելը և հետո մուրճի ցուցադրմամբ պատկերավոր համեմատություններ անելը. ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախընտրական քարոզարշավի ընթացքում առանցքային դեր ունեն յուրաքանչյուր քաղաքական ուժի ցուցակի 1-ին տեղը զբաղեցնող գործիչները: Նրանք համարվում և ընկալվում են Վարչապետի թեկնածուներ, այսինքն` անձինք, ովքեր հավակնում են դառնալ ՀՀ-ում գործադիր իշխանության ղեկավար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են հատկապես Վարչապետի թեկնածուների պահվածքն ու հռետորաբանությունը՝ հաշվի առնելով, որ քարոզարշավն ընթանում է լարված մթնոլորտում և բարձր է անհանդուրժողականությունը: Ուստի, սույն հայտարարությունը վերաբերում է հենց նրանց:

Օբյեկտիվորեն առանձնահատուկ է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի դերը, քանի որ քաղաքականից ու Վարչապետի թեկնածու լինելուց բացի, նա շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի գործող կարգավիճակը՝ անկախ արձակուրդում լինելուց կամ չլինելուց: Այդ պատճառով նա  պատասխանատվություն է կրում երկրում լարվածության ու բռնության բացառման, համերաշխության ապահովման համար: Այս փաստի ուժով էլ գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ իրավասության տիրույթում:

Այս առումով, խիստ մտահոգիչ է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից արդեն մի քանի օր շարունակ նախընտրական ելույթների ժամանակ մուրճի ցուցադրումը, կվալդից խոսելը և հետո մուրճի ցուցադրմամբ պատկերավոր համեմատություններ անելը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վկայում է, որ այս ցուցադրումներն ու համեմատություններն առաջացնում են վտանգավոր քննարկումներ․ մուրճի ցուցադրումից հետո տարբեր, այդ թվում՝ ընդդիմության աջակից քաղաքացիներ սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակել են մուրճի նկարներ՝ համեմատելով Վարչապետի պաշտոնակատարի հրապարակած մուրճի հետ՝ անգամ նշելով, թե իրենց հրապարակածն է իսկական մուրճն իրական կիրառությունից հետո կամ ինչպես է իրական կիրառություն ստանալու այդ մուրճը:

Պետք է դադարեցնել անորոշ անձանց շրջանակի ուղղված «ասֆալտին պառկեցնելու», «պատերին տալու», «չփորձել թպրտալու» մարդու իրավունքների տեսանկյունից խիստ վտանգավոր արտահայտությունների օգտագործումը: Այս անթույլատրելի հռետորաբանությունն ասոցացվում է մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետ: Ակնհայտ է, որ Վարչապետի պաշտոնակատարն առաջնահերթ նկատի ունի իրավապահ մարմինների կողմից նման արարքներ կատարելը, բայց իրավապահ մարմիններն առաջնորդվում են բոլորովին այլ կանոններով և «ասֆալտին պառկեցնելու», «պատերին տալու», «չթփրտացնելու» կատեգորիաներով ղեկավարվելու որևէ իրավունք չունեն:

ՀՀ վարչապետի թեկնածու համարվող գործիչները հատկապես պետք է զգույշ լինեն իրենց կողմից օգտագործվող բառերի նկատմամբ, հաշվի առնեն դրանց բոլոր փոխաբերական իմաստները»,- գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular