ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունիսի 15

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բավական հոգնեցնող կլինի: Հուզական դաշտն անկայուն կլինի, նույնիսկ աննշան իրադարձությունը կարող է ազդել ձեր տրամադրության վրա: Հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, և տագնապը ձեզ կխանգարի ճիշտ որոշում ընդունել: Երբ որ ինքնատիրապետումը վերադառնա, տրամադրությունն էլ կսկսի դեպի լավը փոխվել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, վայրկենապես կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև շփումների համար: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններն ավելի քիչ ֆորմալ կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի: Լավագույն ժամանակը չի լինի կարևոր գործերով զբաղվելու և լուրջ որոշումներ ընդունելու համար: Դուք շատ ժամանակ կհատկացնեք մանրուքներին և երբեմն չեք նկատի կարևորը: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան. արժե հետևել դրանց:

Լրիվ այլ՝ թեթև ու բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Հարմար ժամանակ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ ու գործեր կգտնվեն, որոնք բոլորին կգրավեն: Երեկոն կուրախացնի հեռվից ստացված ոգեշնչող լուրերով: Հնարավոր է՝ հասկանաք, որ պատրաստ եք նոր գործ ստանձնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հարմար է ցանկացած կարևոր հարց քննարկելու համար: Դուք շատերին կկարողանաք համոզել ձեր ճշմարտացիության մեջ: Նույնիսկ այն մարդիկ, որոնք սկզբում քննադատորեն են տրամադրված եղել, ըստ արժանվույն կգնահատեն ձեր գաղափարներն ու դրանց իրագործման հարցում օգնություն կառաջարկեն: Ինտուիցիան կհուշի, թե ով հուսալի համախոհ կդառնա:

Ավելի ուշ նոր գործեր ու խնդիրներ կհայտնվեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Մնացած ամեն ինչ երկրորդ պլան կանցնի, բայց դա ձեզ հազիվ թե վշտացնի: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն ամենամտերիմների հետ հարաբերությունները: Անհասկացողությունն ու փոխադարձ վիրավորանքները կմնան անցյալում: Հեշտությամբ կպայմանավորվեք ապագայի ընդհանուր ծրագրերի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Առավոտը հրաշալի գաղափարներ կբերի: Մի ծուլացեք գրի առնել դրանք, քանի որ այդպես ոչինչ չեք մոռանա և անպայման կվերադառնաք մտածածին, երբ գա դրա համար բարենպաստ պահը: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Նոր ծանոթությունը կարող է սիրային պատմության սկիզբ դնել:

Ավելի ուշ պետք է կենտրոնանաք միապաղաղ, լավ ծանոթ, իսկ երբեմն բավական ձանձրալի գործերի վրա: Ձեզ կհաջողվի չշեղվել ու սխալներ չանել: Երեկոն հարմար կլինի զբոսանքների և ուղևորությունների համար, պայմանների փոփոխությունը կուրախացնի ու կոգեշնչի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հագեցած օր է: Պետք է մի քանի խնդիր արագ ու միաժամանակ լուծեք, և ոչինչ չմոռանալն ու իրար չխառնելը բարդ կլինի: Շատ Առյուծների կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները լուրջ սխալներ չեն անի: Հնարավորություն կունենաք օգնել մարդկանց, որոնք նախկինում ձեզ բազմիցս են աջակցել:

Հավանական են ֆինանսական կորուստներ՝ աննշան, բայց ցավալի: Լավ է գնումների հարցում չշտապեք, քանի որ ամեն անգամ չի հաջողվի մի քանի տարբերակից լավագույնն ընտրել: Աշխատեք երեկոյան շատ չհոգնել, քանի որ հոգնածության պատճառով տրամադրությունը կարող է փչանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը շատ հաջող կլինի հատկապես գործնական տեսանկյունից: Նոր հեռանկարներ կբացվեն, դուք առաջարկներ կստանաք, որոնք մերժել չեք ուզենա: Շատ Կույսեր կկարողանան զբաղվել մի գործով, որին նախկինում չէին կարողանում անցնել, և շուտով դրանում առաջին հաջողություններին կհասնեն:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատ չի դասավորվի: Այն հարմար կլինի ընկերների հետ շփվելու համար ու դրական հույզեր կպարգևի: Հնարավոր են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ: Անսպասելի իրադարձությունը կօգնի այլ կերպ նայել սովորական դարձած բաներին, կհուշի՝ դեպի ուր շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լավ գաղափարներ կունենաք ու չեք կասկածի, որ շուտով կյանքի եք կոչելու դրանք: Հեշտությամբ համախոհներ կգտնեք: Ձեր ծրագրերը շատերի սրտով կլինեն, շրջապատողները պատրաստ կլինեն օգնել ձեզ կյանքի կոչելու մտածածը: Պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները: Դրանց շնորհիվ դուք ճիշտ որոշումներ կընդունեք, պատասխաններ կգտնեք բարդ հարցերին:

Հավանական են հաճելի հանդիպումներ, սիրային անակնկալներ: Դուք կգտնեք սիրելիին ուրախացնելու ձևը, նա էլ նույն կերպ կպատասխանի: Որոշ Կշեռքներ մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բազում հրաշալի գաղափարներ կբերի: Վստահեք ինտուիցիայի ձայնին. այսօր այն կօգնի ձեզ նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել, զինաթափել թշնամիներին, մրցակիցներին էլ հետևում թողնել: Հնարավոր են հանդիպումներ հին ծանոթների և նախկին գործընկերների հետ: Շփումները անսպասելի հաճելի կլինեն:

Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև անձնական հարաբերություններում: Դուք ձեզ համար թանկ մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները, որոնք կբարձրացնեն տրամադրությունը: Երեկոն կուրախացնի հեռվից լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Համբերությամբ զինվեք և աշխատեք չկորցնել ինքնատիրապետումը: Սա ամենահասարակ օրը չի լինի շփումների տեսանկյունից: Երբեմն պիտի ջանքեր գործադրեք հասկանալու համար, թե ինչ են ձեզանից ուզում շրջապատողները: Օգտակար կլինի հին գաղափարներին ու ծրագրերին վերադառնալը: Հնարավոր է՝ հիմա ձեզ հաջողվի կյանքի կոչել մտածածը:

Երեկոն հարմար է ընտանեկան գործերի, հարազատների հետ շփվելու համար: Օգտակար կլինի ընդհանուր ծրագրերը քննարկելը: Լրիվ անսպասելի գաղափարներ կհայտնվեն, որոնք իրագործելը հեշտ կլինի, եթե գործին բոլորը միասին անցնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք համառ կլինեք, ունակ կլինեք հաջողության հասնել, նույնիսկ եթե պայմանները ամենաբարենպաստ ձևով չդասավորվեն: Շատ Այծեղջյուրների կօգնեն հին ծանոթները, մարդիկ, որոնց նշանի ներկայացուցիչները ժամանակին կարևոր ծառայություններ են մատուցել: Հաճախ նրանք, ում հետ նախկինում համագործակցել եք, հետաքրքիր առաջարկներ կանեն:

Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտին հասցնել շրջապատողներին համարյա անհույս թվացող գործը: Ձեր հաջողությունները շատերին կոգեշնչեն: Երեկոն լավ նորություններ կբերի: Դրանք կարևոր կլինեն ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար: Չի բացառվում՝ փոխվեն ընտանեկան ծրագրերը, և դա բոլորին կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այս հանգիստ օրը լուրջ խնդիրների չի բերի: Այն հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Որոշ Ջրհոսներ պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էին մտորում: Լավ կանցնեն կարևոր բանակցությունները, սակայն նկատի ունեցեք, որ այսօր ընդունված որոշումները կարող են վերանայվել:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Բայց ծախսերն էլ չեն բացառվում: Հաճախ դրանք կապված կլինեն տան, ընտանիքի հետ կապված անսպասելի իրավիճակների հետ, օրինակ՝ կենցաղային տեխնիկայի փչանալու կամ հյուրեր ընդունելուն նախապատրաստվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է, որը տագնապի ու ապրումների համար առիթներ չի բերի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաճախ կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել՝ առանց ջանքեր գործադրելու: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, և դուք այդ շանսը բաց չեք թողնի: Դուք վճռական կգործեք, և դա շրջապատողներին դուր կգա: Հավանական են հետաքրքիր առաջարկներ:

Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, արագ մոտեցում կգտնեք նոր ծանոթներին, իսկ մտերիմներին հաճախ կես խոսքից կհասկանաք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրությունների, սիրելիի հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular