ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանության վերարտադրման պարագայում ապագա կլինի, բայց շատ սարսափելի ապագա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր պետության համար շատ վճռորոշ ժամանակաշրջանում ենք ապրում, երբ երկրի ապագան մեծապես կախված է ընտրողների որոշումից։ Իրապես լինել-չլինելու խնդիր է դրված: Եվ քանի որ արդեն քարոզարշավի ամենաթեժ փուլում ենք, քաղաքացիները հստակ կարող են կողմնորոշվել, թե որոնք են այն քաղաքական ուժերը, որոնց՝ ապագայի հետ կապված ծրագրերը կարող են հույսեր ներշնչել։ Այս համատեքստում շատ կարևոր է, որ հանրությունը հաշվի առնի մի առանցքային իրողություն, թե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ինչպիսի խոստումներով իշխանության եկավ, իսկ դրա արդյունքում ինչպիսի հետևանքներ ունենք հիմա։

Մեկ անգամ չէ, որ Փաշինյանը հայտարարել է թռիչքաձև աճերի ու տնտեսական հեղափոխության մասին, այնուամենայնիվ, այսօր շատ ծանր տնտեսական ճգնաժամի առաջ ենք կանգնած՝ ժողովրդի սոցիոլտնտեսական վիճակը վատացել է, կրճատվել են աշխատատեղերը, աճել է գործազրկությունը, իսկ համատարած թանկացումների ճնշումն արդեն անտանելի է դառնում։ Նկատի ունենանք, որ հենց տնտեսական առաջընթացն է, որ պետք է հնարավորություն տա վերականգնել մեր խաթարված անվտանգության համակարգը, կարգի բերել պետական կառավարման համակարգի աշխատանքը, սակայն տնտեսության մասով այլևս Փաշինյանի գլխավորած թիմի հետ հույսեր կապելն անիմաստ է։

Ինչպես և, ի դեպ, բոլոր մնացյալ հարցերով ու ոլորտներով: Ըստ էության, «քայլականներն» այնքան ասելիք չունեն, այնքան ապաշնորհ են, այնքան ձախողված, որ իրենց միակ քաղաքական «ֆիշկան» դարձել է ճանապարհների ասֆալտապատումը։ Դրա համար էլ ամեն մի համայնք այցելելիս Փաշինյանը միանգամից սկսում է խոսել ճանապարհների բարեկարգումից, բայց, դե, սոսկ ճանապարհների ասֆալտապատումով երկիր չես պահի։ Հայաստանին անհրաժեշտ են տնտեսական մեգանախագծեր, սակայն իշխանություններն ի վիճակի չեն այդպիսի նախաձեռնությունների իրագործման համար պայմաններ ստեղծել, քանի որ բավարար չեն նրանց ո՛չ մասնագիտական և ո՛չ էլ քաղաքական որակները։ Մյուս կողմից՝ նրանք վստահություն չեն ներշնչում ներդրողների շրջանում, ինչի արդյունքում երեք տարում Հայաստանում փաստացի ներդրում չի արվել: Պատահական չէ, որ այդպիսի նախաձեռնությունների մասին նույնիսկ ՔՊ-ի նախընտրական ծրագրում որևէ խոսք չկա։

Ի վերջո, այդ որ մի ներդրողը կամ գործարարը նման ծրագրերի իրականացման նախաձեռնությամբ հանդես կգա, երբ երկրի ղեկավարը վենդետաներ է խոստանում հենց միայն քաղաքական հայացքների համար, մուրճը ձեռքին գնում է քարոզարշավների ու դրանով սպառնում իր քաղաքական մրցակիցներին, երբ դատարանների մուտքեր է փակում, երբ ընդդիմացողներին սպառնում է փռել ասֆալտին, երբ առավոտյան կարող է մի բան ասել, երեկոյան՝ մեկ այլ բան, երբ ամեն վայրկյան պարզապես ստում է։ Եվ հետո, ինչպե՞ս կարող է զարգանալ տնտեսությունը մի երկրում, որտեղ անվտանգության հստակ երաշխիքներ չկան։ Փաշինյանի կառավարման երեք տարին բավական էր, որ Հայաստանի անվտանգության համակարգն ուղղակի քարուքանդ լինի։

Դա էլ քիչ չէ, հակառակորդը մուտք է գործել Հայաստանի ինքնիշխան տարածք և հրաժարվում է հեռանալ, սակայն մեր ապիկար իշխանությունները, կարծես, համակերպվում են դրա հետ և միայն քարոզարշավով են զբաղված, ավելի կոնկրետ՝ պարզապես աթոռ պահելով։ Փաշինյանն ու իր թիմը նույնիսկ ընդունակ չեն հարցը բարձրացնել միջազգային հարթակներում: Խնդիրն այն է, որ իշխանությունները հետևողականորեն փչացրել են մեր հարաբերությունները գործընկեր և դաշնակից երկրների հետ։ Հիմա քանի «կոպեկ» արժեն ՔՊ-ի ծրագրում տեղ գտած արտաքին քաղաքականությանը վերաբերող պաթետիկ դրույթները, երբ միջազգային հարթակում իշխանություններն անգամ ի վիճակի չեն բարձրացնել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիայի հարցը։ Զավեշտալի է, որ սրան զուգահեռ Փաշինյանը դեռ համարձակվում է խոսել բանակի բարեփոխումների մասին։

Բանակը հզորացնող լինեին, երեք տարվա ընթացքում զինված ուժերին չէին ներքաշի վարկաբեկման արշավի ու քաղաքական խաղերի մեջ, երբ անվտանգության զինված ուժերի ոլորտը դարձել էր ոչ թե բովանդակության ապահովման, այլ ընդամենը իշխանությունների փիառի առարկա։ Պատահական չէ, որ անգամ հենց իշխանությունները վստահ չեն իրենց ուժերի վրա, այլապես նախընտրական ծրագիրը չէին լցնի անորոշ ձևակերպումներով, որպեսզի քաղաքացիներն ի վերջո չհասկանան, թե ինչ են ՔՊ-ականները նախատեսում։

Ինչպես տեսնում ենք, ներկան շատ դառն է, իսկ Փաշինյանի վերարտադրման պարագայում ապագան ուղղակի կարող է այնքան սարսափելի լինել, որ այսօր նույնիսկ պատկերացնելն է ահասարսուռ՝ քաղաքացիական առավել մեծ պառակտում, նոր պարտություններ, միջազգային մեկուսացում և, ի վերջո, Աստված մի արասցե, պետականության կորուստ։ Ուստի յուրաքանչյուր քաղաքացի ընտրություն կատարելիս պետք է ուշադրություն դարձնի ռեալ իրողություններին։ Նիկոլ Փաշինյանին տված յուրաքանչ յուր քվե հսկայական մի հարված է մեր իսկ երեխաների, մեր իսկ ընտանիքների, մեր Հայրենիքի ու մեր պետականության ապագային...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular