ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն ինչ անում են կուսակցության՝ առանց այդ էլ ցածր վարկանիշն ավելի գցելու համար. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որտեղ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին իր դժգոհությունն էր հայտնում՝ կապված Նիկոլ Փաշինյանի վարքագծի հետ, իսկ վերջինս ամեն կերպ փորձում էր հանգստացնել նրան։ Տեղեկություններ կան, որ Գասպարյանն անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն դրան հետագա ընթացք չի տրվել։

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության ներսում դժգոհության՝ նման ու ավելի սուր դեպքերը բազմաթիվ են. բանն այն է, որ Փաշինյանի թիմակիցներն այլևս ի վիճակի չեն տանել նրա քմահաճույքներն ու հենց թիմակիցների նկատմամբ կոպիտ, անհավասարակշիռ պահվածքը։ Մյուս կողմից՝ նրանցից շատերը հասկանում են, որ իրենք կորցնում են իշխանությունը, և չի բացառվում, որ արդարանալու և «մաքուր երես» դուրս գալու համար նմանատիպ նոր «սլիվների» ականատես լինենք: Մյուս կողմից՝ հենց թիմի ներսում մեծ տարակուսանք կա այն առումով, որ ՔՊԿ մի շարք «կարկառուններ»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում են կուսակցության՝ առանց այդ էլ ցածր վարկանիշն ավելի գցելու համար:

Մենք տեղեկություններ ունենք, որ «շարքերում» մասնավորաբար զայրացել են Լենա Նազարյանի երեկվա մեկնաբանության հետ կապված, թե «շինելու եմ» ասելով՝ Փաշինյանը «ենթադրաբար նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու»: Մեզ հետ զրույցում երեկ մի քանի ՔՊԿ-ականներ նշում էին, որ «նման հայտարարությունները, այդ թվում՝ մի շարք ձևակերպումներ Փաշինյանի կողմից, մեր իսկ պոտենցիալ ընտրողներին հեռացնում են մեզանից, քանզի տպավորություն է, թե նրանց պարզապես կատարյալ հիմարի տեղ ենք դնում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular