ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հույսը դրել է «կապուստինության» վրա՝ իր բոլոր դրսևորումներով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռուս գրող Վասիլի Շուկշինը մի պատմվածք ունի, որը կոչվում է «Շշպռեց»: Հերոսը բավական հետաքրքիր, հավաքական կերպար է՝ Գլեբ Կապուստինը: Սա իրականում հազիվ տառաճանաչ մեկն է, որը սիրում է գյուղ այցելած հայտնի ու կայացած մարդկանց, բարձրաստիճան զինվորականների, գիտնականների «պորտը տեղը դնել»: Կապուստինի որևէ բառ, որևէ նախադասություն որևէ իմաստ չի արտահայտում, ոչ մի բովանդակություն չունի ու այնքան անհեթեթ է, որ ցանկացած «դոկտոր-պրոֆեսոր» ի վերջո «կապ է ընկնում»՝ անիմաստ համարելով նման տգիտության հետ բանավիճել կամ ընդհանրապես զրուցել: Բայց հենց այս հանգամանքն էլ դառնում է տեղի բնակիչների հիացմունքի առարկան, իսկ Կապուստինին դարձնում իսկական հերոս, որովհետև կարողացել է «շշպռել»:

Այստեղ կարևորն այն մոտեցումն է, որ՝ եթե քաղաքում եք ապրում, եթե բարձրագույն կրթություն եք ստացել, եթե «պագոններ» ունեք, եթե կարողացել եք հարստանալ, եթե հաջողակ եք, ուրեմն կարծում եք՝ մեզանից խելացի՞ եք: Հենց այս հոգեբանության վրա է տևական ժամանակ խաղում Նիկոլ Փաշինյանը՝ մի կողմից՝ ինքը լինելով Կապուստինի դերում և իրենով հիանալ տալով զուտ շոու սիրողներին ու առավել հաջողակներին ատողներին, մյուս կողմից՝ հենց կապուստինների տեսակի վրա հույս դնելով: Տեսեք՝ ովքեր են Փաշինյանի հիմնական թիրախները. գիտնականները, հոգևոր դասը, հարուստները, բարձրագույն ու բարձրակարգ կրթություն ստացածները, պետական կառավարման ոլորտում փորձ ու գիտելիք ունեցողները, մի խոսքով՝ կայացած ցանկացած ոք կամ, ինչպես հենց ինքն է որակել, էլիտան:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է բացառապես «կապուստինության» վրա՝ իր բոլոր դրսևորումներով: Հենց դրանով է պայմանավորված ատելության գեներացման նրա հետևողական ջանքերը. իրեն քվե տալ պատրաստվողները չպետք է մտածեն երկրի, ժողովրդի, հենց իրենց զավակների ապագայի մասին, նրանց չպետք է հետաքրքրեն Արցախի 75 տոկոսի կորուստը, հազարավոր զոհերը, անվտանգության խարխլումը, նրանք միայն պետք է ատեն. պետք է ատեն բոլոր գիտակից մարդկանց, բոլոր հայրենասեր մարդկանց, բոլոր հաջողակ մարդկանց, բոլոր նրանց, ովքեր պարզապես ունակ են մտածելու, վերջապես՝ պետք է ատեն ընդհանրապես արժեքային համակարգերը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular