ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի վարկանիշը միայն իջնելու է, իսկ ընդդիմության վարկանիշը` բարձրանալու. Արմեն Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում բացառիկ նախընտրական քարոզարշավի, առաջիկա արտահերթ ընտրությունների եւ այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ:

– Պարոն Գրիգորյան, արդեն մի քանի օր է մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Բոլոր կողմերից, հատկապես` իշխանական թեւից լսում ենք բացառիկ սպառնալիքներ, անգամ այնպիսի հայհոյանքներ, որ դուրս է էթիկայի բոլոր սահմաններից եւ բարձրաձայնելն արդեն իսկ գռեհկություն է: Ի վերջո, այսպիսի նախընտրական քարոզարշավ դուք նախկինում երբեւէ տեսե՞լ էիք:

– 23 տարի Հայաստանում չեմ ապրել, սակայն այսպիսի աննախադեպ նախընտրական քարոզարշավ, ինչ խոսք, չէի տեսել: Արդեն հայհոյանքների սովոր ենք, հարցն այստեղ ոչ այնքան հայհոյանքներն են, որքան բռնության կոչերը: Վարչապետի ԺՊ-ն «չագուչը» ձեռքին բեմից չի իջնում, էլ ի՞նչ կարող ենք խոսել սրա մասին:

– Երեկ հրապարակվեց մի ձայնագրություն, որում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը եւ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը քննարկում էին վարչապետի ԺՊ-ի հոգեկան անհավասարակշիռ վիճակը: Ըստ էության, սա ինչի՞ մասին է խոսում:

– Հրապարակվել է դեռ մեկ ձայնագրություն, բայց չեք կասկածում, չէ՞, որ կան ավելի շատ ձայնագրություններ այն մասին, որ Նիկոլը ադեկվատ չէ: Նա հոգեկան անհավասարակշիռ վիճակում է: Ես մասնագետ չեմ, բայց միանշանակ կարելի է խոսել լուրջ հոգեկան խնդիրների մասին: Դուք պատկերացնո՞ւմ եք Նիկոլի թիմակիցներն ինչ ահուսարսափի մեջ են հիմա: Առաջին հերթին նրանց առաջնորդը ալկաշ է, երկրորդ հերթին` հոգեկան շեղված: Պատկերացրեք, դուք մի այնպիսի մեքենայի մեջ եք, որի վարորդը գտնվում է ոչ ադեկվատ վիճակում:

– Լենա Նազարյանն իր վերջին հարցազրույցում նշեց, որ մենք բոլորս պետք է զբաղվենք գերիների խնդրով: Սույն տիկնոջ ասածը ինչպե՞ս եք պատկերացնում:

– Անկեղծ ասած, կան մի խումբ նիկոլական ուսապարկեր, որոնց հայտարարություններին ես չեմ հետեւում: Պարզապես նողկանք եմ ապրում: Ես իրենց շատ եմ խղճում: Իրենք որքան էլ որ բթամիտ լինեն, շատ լավ հասկանում են, որ իրենց ձեռքերն արյունոտ են: Նրանց մոտ անելանելի վիճակ է, փորձում են ասել այնպիսի բաներ, որոնք, գուցե, փրկեն իրենց, սակայն ստացվում է լրիվ հակառակը: Ամեն անգամ նման հայտարարություններն իրենց ավելի խորն են թաղում: Չի կարելի Լենա Նազարյանի ասածներին այդքան լուրջ վերաբերվել: Նա իրոք մեղք է, շատ մեղք է:

– Պարոն Գրիգորյան, Հայաստանում Արտաքին գործերի նախարարություն առհասարակ չկա: Օրվա իշխանությունները պնդում են, որ եթե վերընտրվեն, դիվանագիտական ճանապարհով լուծելու են անվտանգությանը վերաբերող բոլոր խնդիրները:

– Սա եւս աննախադեպ է: Մեզ մոտ աննախադեպ է վերջին 3 տարին: ԱԳՆ-ի հրաժարականը մեծ նշանակություն կունենար փետրվարի 25-ին: Այսօր, կամ մեկ շաբաթ առաջ ԱԳՆ-ի հրաժարականն անիմաստ է: Իրենք պարզապես իրենց անունն են ուզում մաքրել: Հասկացանք, որ ապուշներ շատ կան, բայց ոչ բոլորն են ապուշ: Հայրենիքը վաճառել են նոյեմբերի 9-ին, էլ ինչո՞ւ են մնացել սրանք:

– Պարոն Գրիգորյան, ընտրություններին հաշված ժամեր են մնացել: Նիկոլը վերարտադրվելու շանս ունի՞:

– Մեզ պարբերաբար ցույց են տալիս զարհուրելի տեսանյութեր, որում բիոզանգվածի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք պատրաստ են նույնիսկ մեռնել, միայն թե Նիկոլը մնա, իրենք պատրաստ են Հայաստանը հանձնել թուրքին, միայն թե Նիկոլը մնա եւ այլն, բայց իրականում իրենք շատ չեն: Կան հարցումներ. Նիկոլի վարկանիշը 30%-ից իջել ու դարձել է 20%, իսկ, օրինակ, "Հայաստան" դաշինքի վարկանիշը 6%-ից բարձրացել է 23%: Նիկոլի վարկանիշը միայն իջնելու է, իսկ ընդդիմության վարկանիշը` բարձրանալու: 

Հայկ Գևորգյան 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular