ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ԱՄՆ–ին առաջարկում է միջնորդավորված ակտիվություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի շրջանակում Բայդեն-Էրդողան հանդիպմանը ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև Արցախի հարցը:

Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

Անդրադառնալով Սալիվանի հայտարարությանը՝ թուրքագետը ասել է, որ պետքարտուղար Բլինկենի հայտարարության այն հատվածը, որը կապված է Արցախի հետ, արտացոլում է այն իրողությունը, որ ԱՄՆ–ի ներկայիս վարչակարգը, ի տարբերություն նախորդի, փորձում է իր դիրքն ակտիվացնել արցախյան խնդրի բանակցային գործընթացում։

«ԱՄՆ–ն Հարավային Կովկասում ակտիվ քաղաքականություն է սկսում վարել, ինչի հավաստումն էր պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի տարածաշրջանային այցը։ Այստեղ նաև Թուրքիան իր խաղն է խաղում։ Թեև նա արցախյան 44-օրյա պատերազմում չստացավ այն, ինչ ցանկանում էր, բայց հնարավորություն ստացավ Հարավային Կովկասում գոնե ինչ–որ չափով ոտք դնելու տեղ ապահովել, ինչը նույնպես փորձում է այսօր ԱՄՆ–ին զիջել` դիվիդենտներ ստանալու ակնկալիքով։ Հենց այդ նպատակով էլ ամերիկացիներին ասում են` դուք ուզում եք ակտիվանալ Հարավային Կովկասում, բայց մենք արդեն այնտեղ ունենք տեղ և կարող ենք այդ հարցում օգնել ձեզ։ Այսինքն` Թուրքիան ԱՄՆ–ին առաջարկում է միջնորդավորված ակտիվություն։ Սակայն կարող եմ ասել, որ ԱՄՆ–ի քաղաքական վերնախավն այսօր Թուրքիային չի վստահում, քանզի այդ երկիրը ղեկավարում է մի մարդ, ով չի կիսում արևմտյան արժեքները, որոնց տարածումը Բայդենը համարում է իր առաքելությունը, հետևաբար ներկայիս Թուրքիան չի ընկալվում որպես արևմտյան արժեհամակարգի մաս։ Եթե անվստահությունը խորանա, այն կարող է հետևանքներ ունենալ Թուրքիայի համար, առավել ևս որ դրան նպաստում է անձամբ Էրդողանի վարած արկածախնդրային քաղաքականությունը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular