ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները համեմատել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը կանանց և տղամարդկանց համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Lenta.ru-ն գրում է, որ Կորոնավիրուսի պատվաստանյութերը կանանց համար կարող են պակաս արդյունավետ լինել, քան տղամարդկանց համար: Այդ մասին հայտնել է Business Insider հրատարակությունը` հղում անելով կլինիկական փորձարկումների նոր տվյալները:

Գիտնականները պարզել են, որ Pfizer պատվաստանյութի արդյունավետությունը տղամարդկանց մոտ կազմում է 96,4 տոկոս, իսկ կանանց մոտ  93,7 տոկոս: Միևնույն ժամանակ, Moderna-ն 95,4 տոկոսով արդյունավետ է տղամարդկանց համար և 93,1 տոկոսով կանանց համար: Տարբերությունը տեսանելի է նաև Johnson & Johnson-ի դեղամիջոցն օգտագործելիս: Պատվաստումը տղամարդկանց մոտ նվազեցնում է ծանր հիվանդության զարգացման վտանգը 68,8 տոկոսով, իսկ կանանց մոտ 63,4 տոկոսով:

Ըստ Ջոն Հոփքինսի անվան կանանց առողջության, սեռական և գենդերային հետազոտությունների կենտրոնի համանախագահ Սաբրա Քլայնի ուսումնասիրության` արդյունքները «որոշակիորեն տարակուսելի են»: Նա նշել է, որ կանայք սովորաբար ունենում են ավելի ուժեղ իմունային պատասխան պատվաստանյութերից: Նրա կարծիքով, այս արդյունքների պատճառը կարող է լինել էստրոգենի ավելի բարձր մակարդակը: Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ կա ևս մեկ այլ բացատրություն: Մասնավորապես, ներկայումս ավելի շատ կանայք, քան տղամարդիկ են պատվաստվում COVID-19-ի դեմ: Բացի այդ, կանանց մոտ ախտանիշների առկայության դեպքում ավելի շատ է կատարվում կորոնավիրուսի թեստավորում: Պատճառը կարող է լինել նաև տարիքը: Ըստ ուսումնասիրության` մարդիկ, ովքեր հիվանդացել են COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո 47-ից 70 տարեկան են: Ընդ որում կանանց մեծամասնության մոտ մենապաուզան սկսվում է 40-ից 60 տարեկան հասակում, և հենց դրանով էլ  կարող է որոշակիորեն բացատրել պատվաստանյութի արդյունավետության նվազեցմանը: Այնուամենայնիվ, ինչպես նշում է փորձագետը, առանց լրացուցիչ հետազոտության դժվար է նշել որոշակի պատճառ, թե ինչո՞ւ կա պատվաստանյութերի արդյունավետության նման տարբերություն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular