ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայատյացության քարոզի պատճառով Համաշխարհային փոստային միությունը չեղարկել է Ադրբեջանի նամականիշները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

tsargrad.tv-ն գրում է, որ Համաշխարհային փոստային միությունը չեղյալ է հայտարարել Ադրբեջանի այն փոստային նամականիշերը, որոնք նպաստում էին հայատյացությանը: Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոն որոշել է իր տվյալների բազայում չգրանցել ընդգծված հայատյաց ուղղվածություն ունեցող Ադրբեջանի կողմից թողարկված փոստային նամականիշերը: Որոշումն ընդունվել է այն հիմքով, որ այդ ապրանքանիշները հակասում են Կոնվենցիայի համապատասխան նորմերին և դրույթներին, ինչպես նաև Միության վարքագծի կանոններին: Հայտնի է, որ ավելի վաղ կազմակերպությունը խորհուրդ է տվել վերանայել այդ նամականիշերի թողարկումը և համապատասխանել այն համաշխարհային չափանիշներին:

Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը թողարկել էր փոստային նամականիշներ, որոնց վրա ծաղրանկարների տեսքով պատկերված են Հայաստանի քարտեզը և հայ զինվորականները: Ատելության ակնհայտ քարոզչությամբ նման նամականիշների թողարկումից հետո Հայաստանի իշխանությունները նամակ են ուղարկել Համաշխարհային փոստային միության տնօրինությանը, որին ի պատասխան որոշում է կայացվել բացառել համապատասխան փոստային նամականիշների ներառումը համաշխարհային շտեմարան:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular