ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել եկեղեցու հասցեին. Մայր աթոռ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարությւոն է տարածել` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի` եկեղեցու հասցեին արած արտահայտություններին։

Հունիսի 12-ին Սևանում իր քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ասել էր, որ վերջին տարիներին և վերջին օրերին հոգևոր էլիտայի ներկայացուցիչներն ամեն ինչ արել են Հայաստանի կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, հեղափոխությունը ձախողելու համար։ Նրա խոսքով՝ այսօր իրենց մեղադրում են, թե փորձում են վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները, սակայն դրանք վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները։ Նա հավելել էր, որ չի պատասխանելու հոգևորականների քստմնելի հայտարարություններին և միայն Աստվածաշնչով է արձագանքելու դրանց։

«Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց եկեղեցու հասցեին։ Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ դրսևորված վարքագիծը»,–ասված է Մայր աթոռի հայտարարության մեջ։

Մայր աթոռը հավելում է, որ եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում։

Հիշեցնենք, որ Դիլիջանում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ էլիտաները՝ հոգևորից մինչև քաղաքական, պետք է խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ։

«Դուք տեր չեք, դուք այլևս ծառա եք, դուք այլևս Հայաստանում չեք լինելու տեր»,–ասել էր Փաշինյանը։

Սա քննարկումների թեմա էր դարձել սոցցանցերում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular