ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլիզմը՝ վտանգ երկրի և պետականության համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2018 թվականին գալով իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարագլուխ Նիկոլ Փաշինյանն ի լուր աշխարհի ազդարարեց, թե իրենց իշխանությունը որևէ «իզմ» չի դավանում։ Այդուհանդերձ, ապագայի քաղաքագիտական ձեռնարկներում Փաշինյանն իր մեկ «իզմ»-ի ներդրումը կունենա՝ նիկոլիզմի։ Այդ «գաղափարախոսությունն» են դավանում Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները, իսկ դրա հիմքում անսանձ ստախոսությունն է, ահռելի մանիպուլյացիան և մարդկային, բարոյական ու քաղաքական անսկզբունքայնության գերդոզավորումը։ Անհրաժեշտության պահին Փաշինյանը կարող է ցանկացած գաղափար երկնել՝ մարդկանց խաբելու և իր կողմը գրավելու համար։ Կարող է լինել սոցիալիստ կամ պահպանողական, դեմոկրատ կամ կոմունիստ, անարխիստ կամ ռոյալիստ, կարևորը՝ վարկանիշի վերջին փշուրները բոլոր մեթոդներով պահպանելու իր ձգտումն է։
 
Այժմ էլ Նիկոլ Փաշինյանը իր տգետ ընտրազանգվածին գրգռելու նոր թիրախ է գտել, ոչ ավելի, ոչ պակաս դասակարգային պայքարի կոչեր է հնչեցնում։ Նա վաղոց հասկացել է՝ ողջամիտ և գիտակից մարդիկ այլևս իր հենարանը չեն, ավելին, վտանգ են ներկայացնում իր իշխանության համար։ Նրա միակ ընտրողը կարող է լինել չքավոր, կրթական ցածր ցենզ ու բարոյական ստորին նշաձողեր ունեցող մարդը։ Իսկ այդպիսիներին կարելի է գրգռել միայն հարուստներին կողոպտելու, նրանց ունեցվածքը խլելու և վերաբաժանելու թեզերով։ Եթե Նիկոլ Փաշինյանն ինքը հավատար իր հայտարարություններին, կարելի էր նրան առաջարկել դասակարգային պայքարը սկսել իր ընտրական ցուցակից, օրինակ, չքավոր ՔՊ-ականները ունեզրկեին Խաչատուր Սուքիասյանին և Գուրգեն Արսենյանին։

Նիկոլ Փաշինյանի թիրախն այժմ պետական աշխատողներն են, գործարարները, գիտնականները, որոնք ոչ միայն չեն ընտրելու «Քաղաքացիական պայմանագրին», այլև վտանգում են նրա իշխանությունը։ Քարոզարշավի առաջիկա օրերին, չենք զարմանա, որ վարչապետի պաշտոնակատարը «պրոլետարիատի» հեղափոխություն հայտարարի, իսկ մինչ այդ գիտակից մարդիկ պետք է բոլոր ջանքերը գործադրեն Հայաստանից նիկոլիզմի հիմքերը խարխլելու համար։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular