ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Պետրոսյանը հեռացել է «Ցյուրիխի» 2-րդ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգենդար կիսապաշտպան, ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հեռացել է շվեյցարական «Ցյուրիխի» մինչև 21 տարեկանների թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

49-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը լրացել է: «Ցյուրիխը» համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Արթուր Պետրոսյանին և մաղթել հաջողություն:

Արթուր Պետրոսյանը 2020 թվականի ամռանն էր վերադարձել «Ցյուրիխ», որտեղ 2006-2016-ին եղել է ակումբի մինչև 14, 15, 16, 18, 21 տարեկանների թիմերի գլխավոր մարզիչը։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա «Ցյուրիխում» խաղացել է 2003-2006-ին, և այնտեղ էլ ավարտել է ելույթները:

Շվեյցարիա վերադառնալուց առաջ գյումրեցի մասնագետը գլխավորում էր Վանաձորի «Լոռին», որի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2018թ. դեկտեմբերից մինչև 2019թ․ մայիս: Նրա գլխավորությամբ վանաձորցիները հասել էին Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ:

Արթուր Պետրոսյանը Հայաստանի հավաքականը գլխավորել է 2016-2018 թվականներին, իսկ ազգային թիմում խաղացել է 1992-2004-ը՝ 69 խաղում խփելով 11 գոլ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular