ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղե՛րք, կպավ. ես չէ՝ փողը…

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Պարզվում է՝ ինչ-ինչ, բայց հայրենի կառավարությունը միշտ հավատարիմ է մնում իր կողմից հռչակած սկզբունքներին: Նույնիսկ եթե գործերն ու անելիքներն այնքան շատ են, որ պարզապես խեղդում են, կան բաներ, նվիրական գործեր ու գաղափարներ, որոնց անտեսումը, ըստ ազգանվեր մեր չինովնիկների, պարզապես անթույլատրելի կլիներ, ազգադավ մի բան: Կհարցնեք՝ ինչի՞ մասին է խոսքը. պարզաբանենք՝ կոռուպցիայի դեմ մղվող համապետական պայքարի, պայքար, որին մեր երկրում, պարզվում է, լծվել են բոլորը՝ մեծից փոքր, կառավարության անդամներից մինչև ազգընտիրներ, մասնավորից մինչև համապետական:

Կառավարության վերջին նիստերից մեկում, պարզվում է, հավանության է արժանացել կառավարության աշխատակազմի «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու մասին որոշման նախագիծը: Թեման մանրամասնելով՝ հայտնենք, որ կառավարության որոշման նախագիծը ներկայացրել է նույն ինքը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ չմոռանալով պարծենալ, թե սույն ծրագրի շրջանակներում կառավարությունը ևս համապատասխան գումարներ է հատկացրել: Ինչպես կարելի է տեղեկանալ որոշման նախագծից, ծրագրի իրականացման ժամկետն է 2016 թվականի փետրվարի 5-ից մինչև 2017թ. ապրիլի 4-ը' 749.110 ԱՄՆ դոլար դրամաշնորհով, որից 2016թ. նախատեսվում է ծախսել 605.881 ԱՄՆ դոլարը, իսկ 2017թ.' 143.229 ԱՄՆ դոլար:

Դե ինչ, այս լուրը հատուկ այն հոռետեսների համար է,կարծում ենք, որոնք սովորոություն ունեն ամեն պատեհ կամ անպատեհ առիթ օգտագործել ու մեր արդար ու ազնիվ չինովնիկներին մեղադրել պետական ունեցվածքն ապօրինաբար յուրացնելու մեջ: Դե հիմա ասե՛ք՝ ո՞վ է այն հանդուգն արարածը, ով սրանից հետո էլ կհամարձակվի, ասենք նույն Դավիթ Հարությունյանին կասկածել մութ գործերում մաս ունենալու մեջ: Բայց հանուն արդարության պետք է մի հարց տանք սույն նախագծով ոգևորվածներին. քանի՞ տարի է, ինչ գործում է հակակոռուպցիոն պետական այն մարմինը, որի քմահաճույքները բավարարելու համար էլ հենց ԱՄՆ շարունակ փողեր է հատկացնում, և, ամենակարևորը, որո՞նք են այն արդյունքները, որոնցով կարող է պարծենալ սույն գերատեսչությունը: Վստահ եմ՝ ոչ ոք չի կարող այս հարցերի հետևանքով առաջացած լռությունը խախտել. ոչ մի էական ձեռքբերումներ էլ չկան, իսկ երկրում կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսակցություններն էլ ընդամենը ցանկալին իրականության տեղ ներկայացնելն է: Հետաքրքիր է՝ եթե մեկ հարվածով ու շատ սեղմ ժամկետներում լուծեին սույն խնդիրը, այսքան տարի ինչպե՞ս էին գումարներ քերելու Ամերիկայից, ամերիկացիները չէի՞ն ասի՝ եթե այլևս ձեր երկրում չկա կոռուպցիա, էլ ո՞րն է մեր կողմից դրա դեմ պայքարի նպատակով գումարների հատկացման իմաստը, ու Հարությունյանը կմնար ձեռնունայն՝առանց անաշխատ փողերի…

Իսկ թե որքան է շարունակվելու այս կրկեսը՝ կապված ԱՄՆ-ից զուր տեղը փող կորզելու հետ, մնում է այդպես էլ անհասկանալի: Պարզապես մնում է ապավինել ամերիկացիների ողջախոհությանն ու հուսալ, որ մի գեղեցիկ օր նրանք էլ կհասկանան՝ այս ամենը կեղտոտ սուտ է, կատարյալ մարազմ…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular