ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական կեղծ և խղճալի թեզերն այլևս չեն անցնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2018 թվականին Հայաստանի իշխանության ղեկին հայտնված Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեք տարի շարունակ ժողովրդին կերակրել են կեղծ և խղճահարույց թեզերով։ Մասնավորապես, սեփական անպիտանությունն ու տգիտությունը քողարկելու համար փորձում էին ներշնչել, թե իրենք անփորձ են, կսովորեն, դեռ կառավարման հմտություններ չունեն։ «Թողեք աշխատեն», «Նոր են, կսովորեն», «Ավելի լավ է երիտասարդ, քան թալանչի» թեզերով Փաշինյանն ու իր կողմնակիցները խղճահարություն էին առաջացնում հանրության շրջանում՝ իրենց վրայից քննադատությունների թիրախը շեղելու և իրենց պիղծ մտադրություններն իրականացնելու համար։ Արդյունքում, 2021 թվականին ունենք մի Հայաստան, որը կորցրել է Արցախի ահռելի մասը, հինգ հազար զինվորի կյանք, թուլացած տնտեսությամբ, ջախջախված պետական համակարգով, արնաքամ բանակով։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ այս թեզերը կրկին նետվել են շրջանառության մեջ։
 
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ պողպատե հեղափոխություն է խոստանում, կարծես, երեք տարին քիչ էր ինչ-որ բան ձեռնարկելու համար։ Այդուհանդերձ, մեր հանրության մեծ մասը գիտակից է, հրաշալի հասկանում է, թե ինչ է կատարվում։ Եվ եթե 2018թ․ մարդիկ դուրս էին եկել փողոց՝ արդարության հասնելու ձգտումով, այսօր տեսնում են՝ Հայաստանի երեք տասնամյակների ամենաանարդար իշխանությունը հենց Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժն է։ Ուստի փաշինյանականների որևէ չարչրկված թեզ չի կարող ունենալ նախկին ազդեցությունը։ Նիկոլ Փաշինյանը դատապարտված է, դատապարտված է պարտության և իր արարքների համար օրենքի տառին համապատասխան պատասխանատվության։ Իհարկե, պարտության հոտը կանխազգալով՝ նա փորձելու է թռչել և ամբողջ պատասխանատվությունը բարդելու կողմնակիցների վրա, բայց վերջիններս բոլորովին ապուշ չեն և երեք տարում ահագին տեղեկություններ հավաքած կլինեն ապահովագրելու համար։ Ինչ որ է, հունիսի 21-ից հետո ականատես կլինենք, թե ինչպես են արդեն նախկին թիմակիցներն իրար կոկորդ կրծում։
 
Կարեն Մեհրաբյան 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular