ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 12)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բրազիլիա՝ Սիրահարների օր, Պարագվայ՝ Խաղաղության օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի օր, Ուկրաինա՝ ֆոնդային բորսայի աշխատողների օր, Ֆիլիպիններ՝ Անկախության օր, Ֆինլանդիա՝ Հելսինկիի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1903 – Ցարական Ռուսաստանը ընդունել է օրենք, համաձայն որի բռնգրավվել է հայկական եկեղեցու գույքը:

1930 - ծնվել է դիրիժոր, կոմպոզիտոր, ռադիոհաղորդավար Սեպուհ Աբգարյանը:

1938 - տեղի ունեցած Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում Գերագույն խորհրդի նախագահության նախագահ է ընտրվել Մացակ Պապյանը։

1969 – Երևանում տեղի է ունեցել «Սարոյան եղբայրներ» ֆիլմի պրեմիերան:

1939 - ծնվել է պատմաբան Գևորգ Քիլիմջյանը:

1951 - ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

1992 - Արցախի առաջին պատերազմի ժամանակ սկսվել է ադրբեջանական բանակի ամառային հարձակումը, որի արդյունքում գրավվել են Շահումյանի շրջանը ամբողջությամբ և Մարդակերտի ու Ասկերանի շրջանների որոշ տարածքներ: Հաջողությունները պայմանավորված են եղել մոտ 100 տանկեր ռուսական կողմից Ադրբեջանին տալով և մարտերին ռուս վարձկանների մասնակցությամբ:

– զոհվել է Արցախյան ազատամարտի մասնակից, վաշտի հրամանատար,  ազգային հերոս Յուրի Պողոսյանը:

1993 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բելոռուսի հետ։

1993 – զոհվել է Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը:

2003 - ձայների ճնշող մեծամասնությամբ նորընտիր Ազգային Ժողովի նախագահ է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, տեղակալներ՝ Տիգրան Թորոսյանը և Վահան Հովհաննիսյանը: 

2006 - վախճանվել է Հայաստանի ռազմական հետախուզության պետ Բասենցի Ազոյանը:

2007 - Երևանում բացվել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան»-ի («ՀՄՀ - Հայաստան») նոր գրասենյակը: 

2008 - Շվեդիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը:

2010 - Լեռնային Ղարաբաղի նորընտիր խորհրդարանը իր գումարած անդրանիկ նիստում Աշոտ Ղուլյանին վերընտրել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում:

2014- կառավարության  հերթական նիստում հավանության է արժանացել «Շրջանառության հարկի մասին» ու ևս վեց օրենքներում փոփոխությունների փաթեթը, ըստ որի՝ առևտրի ոլորտում փոքր ու միջին ձեռնակությունները 3.5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն վճարելու են 1 տոկոս:

2014 - վախճանվել է հայազգի թուրք թենիսիտ, մարզիչ Սարգիս Խարբերդցին:

2017 - տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնած Տարոն Մարգարյանի երդմնակալման հանդիսավոր արարողությունը:

2019 - Արարատի մարզպետը, որի դատողությունները կոկորդիլոսի ծագումնաբանության մասին մամուլի սիրելի թեմաներից են եղել հարկ է համարել նորից ու ավելի մանրամասն բացատրել թռչնից-սողուն էվոլուցիան։

 ԱՇԽԱՐՀՈՒՄ

1664 - հյուսիսամերիկյան Նոր Ամստերդամ քաղաքը վերանվանվել է Նյու-Յորքի:

1773 - ծնվել է գերմանացի բանկիր, Ռոտշիլդների դինաստիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ամշել Ռոտշիլդը:

1849 - Լյուիս Հասլետտը արտոնագրել է հակագազը:

1867 - կազմավորվել է Ավստրո-Հունգարական կայսրությունը:

1897 – Կառլ Էլզեները շվեյցարական բանակային դանակի համար ստացել է արտոնագիր:

1898 - հայտարարվել է Ֆիլիպինների անկախությունը:

1920 – տեղի է  ունեցել Պանամայի ջրանցքի պաշտոնական բացումը:

1936 - սկսել է հեռարձակվել առաջին ամերիկյան կարճալիք ռադիոկայանը:

1937 - ԽՍՀՄ-ում գիշերը գնդակահարվել են «Տուխաչևսկու գործով» անցնող զորահրամանատարները՝ Տուխաչևսկին, Յակիրը, Ուբորևիչը, Կորկը և այլն:

1938 - ծնվել է խորհրդային և ռուսական ընդդիմադիր գործիչ, գեներալ- գնդապետ Ալբերտ Մակաշովը:

1942 - նացիստների կողմից ոչնչացվել է Դուգա քաղաքի գետտոն:

1955 - Յակուտիայում բացվել է ալմաստի առաջին խոշոր հանքավայրը:

1990 – ՌՍՖՍՀ-ի ժողովրդական պատգամավորների առաջին համագումարը ընդունել է Ռուսաստանի անկախության մասին հռչակագիր:

1997 - վախճանվել է ռուս բանաստեղծ, կոմպոզիտոր, սցենարիստ և բարդ Բուլատ Օկուջավան:

2003 – վախճանվել է ամերիկացի հանրաճանաչ դերասան Գրեգորի Պեկը:

2014 - տեղի է ունեցել Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

2016 - ամերիկյան Օռլանդո քաղաքում տեղի է ունեցել մասսայական սպանություն:

2018 - պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular