ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստացե՞լ են արդյոք բազմաբնակարան շենքերի բնակիչների համաձայնությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թե՛ Երևանում, թե՛ մարզերում Նիկոլ Փաշինյանի պատկերով նախընտրական ցուցապաստառները մեծամասամբ կա՛մ պատռվում են, կա՛մ դրանց վրա անվանարկող գրություններ են հայտնվում: Երևույթն ինքնին ընդունելի չէ, սակայն այդ գործընթացը կանխել, ինչպես երևում է, չի հաջողվում: Հնարավոր է հենց այդ պատճառով վերջին երկու օրերին ավելի հաճախ կարելի է ՔՊԿ-ի ցուցապաստառը տեսնել բազմաբնակարան շենքերի պատերին, ընդ որում՝ հնարավորինս բարձր հարկերում, այնքան, որ և՛ տեսանելի լինի, և՛ հնարավոր չլինի վնասել:

«Փաստը» դիմել է մի քանի իրավաբանների՝ ճշտելու՝ իրավունք կա՞ նախընտրական պաստառները փակցնել բազմաբնակարան շենքերի վրա: Նրանք նշեցին, որ այս դեպքում օրենքի խախտում չկա, եթե առկա է տվյալ շենքի անխտիր բոլոր բնակիչների համաձայնությունը: Սա կլինի օրենքի տառին համապատասխան: Միևնույն ժամանակ իրավաբանները նշում էին, որ քանզի հազիվ թե հնարավոր լինի որևէ շենքում ստանալ բոլորի համաձայնությունը որևէ ուժի, առավել ևս ՔՊ-ի պաստառը փակցնելու համար, հնարավոր է՝ կիրառված լինի կոնկրետ այն բնակչից թույլտվություն ստանալու մեխանիզմը, որի բնակարանի ուղղությամբ փակցված է պաստառը:

Մենք ունենք նաև տեղեկություններ, որ նախընտրական գործընթացները վերահսկող կազմակերպությունները առաջիկա օրերին զբաղվելու են այս խնդրով՝ հասկանալու, թե որքանով է պահպանվել բնակիչների համաձայնությունը ստանալու կարգը

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular