ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք երբևիցե լսե՞լ եք իմ ընտանիքի անդամի, բարեկամի կամ հարազատի կոմից որևէ լկտիություն որևէ տեղ․ Ռոբերտ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Դուք երբևիցե լսե՞լ եք իմ ընտանիքի անդամի, բարեկամի կամ հարազատի կոմից որևէ լկտիություն որևէ տեղ։ Եթե մերոնք չեն անում, ովքե՞ր պետք է անեն»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ այսօր՝ հունիսի 11-ին Եղվարդ քաղաքում հանդիպման ժամանակ պատասխանելով քաղաքացու հարցին։ Քաղաքացին հարցրել է՝ երաշխավորո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանը, որ իր ընտրվելուց հետո չեն լինի արտոնյալներ, քանի որ մարդկանց հիմա վախեցնում են, թե եթե նախկնները գան, կսկսեն շրջել թիկնազորով, ճնշեն մարդկանց։

«Քաղաքացիու դիտարկմանը, թե խոսքը վերաբերում է վերջին տարիներին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «2008 թվականից հետո ես իշխանության հետ որևէ առնչություն չեմ ունեցել, 2009-ից մինչև 2018 թվականը նույնիսկ շփումներ չեմ ունեցել, որովհետև շատ հարցերում համաձայն չեմ եղել»։«Բացառվում է, որ պաշտոնյաներն անտեղի թիկնազորով շրջեն։ Նման կարգի դրևորումներ թուլ չենք տալու։ Խստության տեսանկյունից բավարար կամք ունեմ։ Խստությունը ո՞րն է։ Մեկ-մեկ լինում է՝ մի հատ նայում ես՝ ու հերիք է արդեն, մարդ իր տեղում նստում է»,- ասաց Քոչարյանը։

Երկրորդ նախագահը հիշեցրեց, որ արդեն իսկ հայտարարվել է՝ Կոնդի ամառանոցները դարձնելու են վերականգնողական կենտրոններ․ «Սա նշանակում է, որ բարձր պաշտոնյաները բնակվելու են իրենց տներում՝ սովորական քաղաքացիների պես, շփվելու են իրենց հարևանների հետ։ Նման պարագայում համը հանել կամ ինչ-որ նման բան շատ դժվար է լինելու անել։ Ես օրինակ եմ բերել Անդրանիկ Մարգարյանին, ով 7 տարի եղել է վարչապետ, 7 տարի ապրել է իր բնակարանում և 7 տարի իր հարևանների հետ կիրակի օրերին նարդի է խաղացել։ Պաշտոնյային ժողովրդից բաժանող այդ պատնեշը պետք է վերացվի»»,- ասված է հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular