ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեգենդներ են հորինել՝ իբր տարածքներ էի տալիս, վերջին պահին ինչ-որ մարդիկ եկան, ձեռքիցս բռնեցին. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Արցախի պատերազմի ընթացքում պայքարը շարունակվել է մինչև այն կետը, մինչև որն իմաստ է եղել պայքարել, պրոցեսը դադարեցվել է միայն այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ պայքարը շարունակելը հիմնավորումներ չունի:  Փաշինյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Բերդավան համայնքում քաղաքացիների հանդիպմանը:

Նա նկատեց՝ նոյեմբերի 9-ից հետո ամենաշահարկված թեմաներից մեկը կապ ունի Նոյեմբերյանի հետ: «Լեգենդներ են հորինել, թե ես իբր ստորագրում էի թղթեր, անկլավ կամ տարածքներ էի տալիս, վերջին պահին ինչ-որ մարդիկ եկան, ձեռքիցս բռնեցին»,-ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ դրանք բոլորը հեքիաթներ են:

«Գալիս են պահեր, երբ ինչ-որ մեկը պետք է իր վրա վերցնի պատասխանատվություն և անի կոնկրետ քայլեր: Ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այս ընթացքում՝ քարոզարշավի ընթացքում, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մայրերից շնորհակալություն եմ ստացել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել եմ: Դուք բոլորդ պետք է իմանաք, որ մենք այդ դրվագում պայքարել ենք մինչև այն կետը, մինչև որն իմաստ ուներ պայքարել: Այն պահին, երբ տեսել ենք, որ այդ պայքարն այլևս շարունակելը չունի այն հիմնավորումները, որ պետք է ունենա, մենք դադարեցրել ենք այդ պրոցեսը»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ չի կարող ասել, թե ուրախ է, որ այդ պատասխանատվությունը վերցրել է, սակայն այդ իրավիճակում այդ քայլը պետք է արվեր: Փաշինյանը շեշտեց, որ այդ քայլը անելու արդյունքում տասնյակ հազարավոր զինվորների կյանքեր ենք փրկել: Նա նշեց, որ սակայն անվտանգությունը շարունակում է  մնալ կառավարության առաջնային խնդրիրը:

Արտաքին անվտանգության ապահովման համար Փաշինյանն ամենակարևոր ուղղություններից մեկը համարեց արտաքին քաղաքականությունը, դիվանագիտական հարաբերությունները, հարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ: Փաշինյանը հավելեց, որ դիվանագիտական առումով մեթոդը հետևյալն է՝ Հայաստանի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ստեղծելը:

«Մեր տեսլականն այն է, որ այն, ինչ մեր վերահսկողության տակ է, պետք է շարունակի մնալ մեր վերահսկողության տակ: Բայց մյուս կողմից՝ և Նոյեմբերյանի, և Իջևանի, և Բերդի հատվածում կան Հայաստանի գյուղերին պատկանող հազարավոր հեկտարներով հողեր, որոնք պատերազմից հետո գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»,-ասաց Փաշինյանն ու կարևորեց այդ թեմաների բարձրաձայնումը՝ իրավունքները պատշաճ ձևով պաշտպանելու համար:

Նա բերեց Բերքաբեր գյուղի օրինակը: Գյուղի վարելահողերի 99 տոկոսը Ադրբեջանի հսկողության տակ է և այդ գյուղն ըստ էության վարելահողեր չունի: Միայն Տավուշից հազարավոր հեկտարներով հողեր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular