ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կորցնում է դիրքերը և այդ իսկ պատճառով կատարում է իմպուլսիվ հայտարարություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ  ըստ Հետխորհրդային երկրների հետազոտությունների կենտրոնի ավագ հետազոտող, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Պրիտչիի Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ և հուզական քայլերը կապված են այն բանի հետ, որ նա նախընտրական արշավում զգում է իր դիրքերի կորուստը: Փորձագետն այդպես է մեկնաբանում Փաշինյանի սպառնալիքը այն մասին, որ իր հաղթանակի դեպքում կադրային զտումներ են իրականացվելու պետական ​​այն պաշտոնյաների դեմ, որոնց ինքը համարում է «տրոյական ձիեր»: Բացի այդ, Փաշինյանն առաջարկել է իր որդուն փոխանակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների հետ:

Պրիտչինն այդ հայտարարություններն անվանել է իմպուլսիվ քայլեր, որոնք արվում են քարոզարշավի վերջին փուլում և հիմնականում կապված են դիրքերի կորստի հետ:

«Փաշինյանը հուզականորեն է արձագանքում  դասավորվածության փոփոխությանը, չէ՞ որ նրան դիտում էին որպես անվերապահ առաջատար, իսկ քարոզարշավի ավարտին նա կորցրել է իր առավելությունը: Սա նրա համար ստեղծում է նյարդային իրավիճակ, քանի պարտությունը շատ լուրջ հարված կլինի նրա քաղաքական ուժին և շատ առումներով կարող է վերջ տալ նրա ապագային», - նշել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններին մասնակցում է 22 կուսակցություն և 4 կուսակցական դաշինք: Ըստ Gallup- ի հունիսյան հարցման  հարցվածների 22,4% -ը պատրաստ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, իսկ 20,6% -ը  Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքի օգտին: Մնացած կուսակցություններն ու դաշինքները հավաքում են 5% -ից էլ պակաս ձայներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular