ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը հանուն իշխանության հատում է բոլոր կարմիր գծերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավն իր թեժությամբ չի զիջում հնդկական և ոչ մի սերիալի, իսկ մասնակիցների հռետորաբանությունն արդեն հարուցել է իրավապաշտպանների վրդովմունքը։

«Խիստ մտահոգիչ է մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Դա խորացնում է հասարակությունում բևեռացվածությունը, խարխլում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարըԱյսպես շարունակել չի՛  կարելի»,- արձանագրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Իսկապես, թեկնածուներից մեկը քաղաքական վենդետաներ ու կադրային ջարդուփշուր է խոստանում, հայհոյանքներ տալիս,  մեկ ուրիշն՝  ազդարարում, որ պատասխանատուները գնդակահարությունով չեն պրծնելու,  երրորդը՝  մենամարտի է հրավիրում։  

«ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից այսօր քաղաքացիական և քաղաքական վենդետաների, քաղաքացիական վրեժի, կադրային ջարդուփշուրի մասին խոստումներըհայհոյանքի բառերի օգտագործումը խիստ մտահոգիչ ենայսպիսի բառապաշար հանրային, այն էլ ընտրական գործընթացի տիրույթ բերելն անթույլատրելի է»,- նույն այդ հայտարարության մեջ նշել է Արման Թաթոյանը։

Տպավորություն է,  թե Նիկոլ Փաշինյանն իր բոլոր ուժերը նետել է՝ ամեն գնով վերարտադրվելու համար  և չի խորշում հատել մարդկային ու բարոյական բոլոր կարմիր գծերը։  Երեկ էլ նա վերահաստատել է իր հայտարարությունը, թե պատրաստ է իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին,  փոխանակել  գերեվարվածների հետ։ Եթե առաջին հայտարարությունը մեծ վերապահումներով կարելի էր համարել քարոզչական հնարք, ապա երեկվա պնդումն արդեն վկայում է՝ գործ ունենք հոգեկան խնդիրներ ունեցող և երկրի ու սեփական ընտանիքի համար վտանգ ներկայացնող անձի հետ։

Սոցցանցերում արդարացիորեն նշում են,  նա,  ով չի գնահատում սեփական որդու կյանքը,  չի կարող գնահատել և արժևորել այլոց  որդիների կյանքը։ 

Միգուցե ժամանակն է,  որ «Քաղաքացիական պայմանագիրը» հրճվանքով ծափահարելու փոխարեն մեկուսացնի իր առաջնորդին և մի լավ հոգեբույժ հրավիրի՝ նրան բուժօգնություն ցուցաբերելու համար։

Արմեն Սուքիասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular