ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ»․ Որտեղ և ինչ պայմաններում է արվել Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարել էր, որ 24 ժամ է տալիս Նիկոլ Փաշինյանին, որ գոնե մեկ ապացույց ներկայացնի իր՝ կազինոներում իբրև թե ժողովրդից, բանակից թալանած գումարները մսխելու վերաբերյալ։ Եվ եթե չհրապարակի որևէ ապացույց, ապա ինքը այնպիսի փաստեր կհրապարակի նրա մասին, որ ուղղակի «ժողովուրդը կթքի Փաշինյանի երեսին։ 24 ժամը լրացավ, և Փաշինյանը որևէ փաստ չներկայացրեց, ուստի Սերժ Սարգսյանը՝ Գեղարքունիքի մարզում հանդիպման ժամանակ հրապարակեց իր խոստացած փաստը, որը ձայնագրություն էր այն մասին, թե ինչպես է Փաշինյանը տապալել բանակցային գործընթացը ու Հայաստանը տարել պատերազմի ու պարտության։

Այդ ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանը պատմում է, թե ինչպես են Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն իրեն համոզում լուծել Արցախյան հարցը` առաջարկելով «Լավրովի պլանը»: Սկանդալային որակված այդ ձայնագրության մեջ, իրականում, Փաշինյանը սկզբում բավականին հաջող մանևրում է` պնդելով, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման այդ հարցը ընդհանրապես թեմա չէ: Ձայնագրության սկանդալային հատվածն այն էր, որ Փաշինյանը խոստովանում է, որ իրեն պետք է գժի տեղ դնի ու ոչ ադեկվատ ձևանա: Ու էդտեղ Պուտինը, Նազարբաևն էլ, Լուկաշենկոն էլ, ասում են՝ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի: «Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում: Եկեք գրենք դա թղթի վրա և դա կլինի մի թեմա, որն արդեն կլինի հետաքրքիր, որը ես սենց կդնեմ թևիս տակ, գնում եմ, ժողովրդին ասում եմ՝ ժողովուրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքիր ա, թե չէ։ Ու էս ամեն ինչի արդյունքում․․․ես հասկացա, որ ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյերի վրա, որի վերջում խոսելով, ժպտալով, խմելով Ապրիլյան պատերազմն էր: Ինձ էդտեղ պարզ էր, էդտեղ իմ խնդիրը ձևակերպվեց, որ ինչ ձևով ուզում է լինի, պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլինել: Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, կլինի մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ ոչ ադեկվատ թվալով, դա կլինի մի քիչ բան լինելով, բայց դա կլինի, բայց այդ կոնվեյերից պետք է դուրս պրծնել: Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր: Շատ չափազանց ռիսկային էր»,- ասվում է ձայնագրության մեջ:

«Հասկանու՞մ եք, նա պարզ ասում է, որ ինքը ամեն ինչ անելու է, որ նախկին բանակցած փաստաթղթերը զրոյանան, ինքը ասում է , որ իրեն պատրաստ է գժի տեղ է դնելու։ Եզրակացությունն այն է, որ այս մարդը գիժ չի, էս մարդը իրեն գժի տեղ է դրել»,- ձայնագարությունը հրապարակելուց հետո ասել է Սերժ Սարգսյանը։

Ձայնագրությունից, սակայն, չի զգացվում, թե որտեղ և ում հետ է Փաշինյանը խոսում:

Մենք տեղեկացանք, որ ձայնագրությունն արվել է 2019 թվականի նոյեմբերին, Երևանում, երբ Փաշինյանն ընդունել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կուսակցության պատվիրակությանն ու պատմել այս ամենը: Հավանաբար՝ կուսակցության անդամներից մեկը, որը մասնակցել է հանդիպմանը, ձայնագրել է Նիկոլ Փաշինյանի խոսքը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular